Այս սենց դեմքով եմ գալիս.Կարգին Հայկոն Պրահայից վերադառնում է
Այսօր` դեկտեմբերի 23-ին ԱԺ արտահերթ նիստում քվեարկության է դրվելու “Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ “ՀայՌուսգազարդ” փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առքուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին” համաձայնագիրը, որը դժգոհության ալիք է բարձրացրել մի շարք հասարակակակն և քաղաքական ուժերի մոտ,նրանց դիտարկմամբ` Հայաստանը կորցնում է վերահսկողությունը գազի սակագնի նկատմամբ:
Այդ համաձայնագրի դեմ դժգոհության ալիքը այսօր բողոքի ցույցի տեսքով` փոխադրվելու է ԱԺ:
Այս առնչությամբ դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն) ֆեյսբուքում այսպիսի գրառում է արել.
“Պրահայում լիքը գործ ունեի, պետք է մի շաբաթից գայի, բայց տոմսս փոխել եմ ու վաղը գալիս եմ, որ բողոքի ցույցին մասնակցեմ: Մեր Պետության համար, մեր Երեխաների համար, մեր Ծնողների համար, մեր Կանանց համար, և ինչու չէ`մեր Թասիբի համար:
Հ.Գ. Գազի գինը թանկ է հերիք չէ, հլը ինքնաթիռի տոմսի գինն էլ վրեն պլյուս եղավ: Այնպես, որ ԱՅՍ ԴԵՄՔՈՎ ԵՄ ԳԱԼԻՍ !! !! !!”: