21 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Եվրոպական չափանիշներով ամենաթանկ գազն ենք սպառում

”Գազի գների մասին վերջին օրերին կուտակված տեղեկատվությունը զարմանք է հարուցում։ Գազպրոմ ընկերության ղեկավար Ա.Միլլերը վերջերս Երևանում հայտարարեց, Հայաստանը հետայսու գազը կստանա ՌԴ ներքին գներով, ՌԴ Նախագահ Վ.Պուտինը նշեց, որ տեսեք երոպայում մեր գազը սպառում են 500 դոլարով։ ՀՀ էներգետիկայի նախարար Ա.Մովսիսյանը հպարտությամմբ նշեց, որ Հայաստանը գազը ստանում է 189 դոլարով, իսկ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց, […]

Կիեւը չի հանգստանում. ջարդել են Լենինի արձանը /ֆոտո/

Մի խումբ անհայտ մարդիկ Կիեւում ջարդել են Լենինի արձանը, գրում է “Интерфакс”-ը: Ոստիկանությունից ասել են, որ անհայտ անձինք դիմակներով են եղել: Առայժմ պարզ չէ, թե ովքեր են եղել արձանը ջարդողները: Դեպքի առթիվ Ուկրինաիայի ոստիկանությունը քրեական գործ է հարուցել:

Ռոնալդինյոյի հրաշք գոլը տուգանայինից /վիդեո/

Բրազիլիայի առաջնության վերջին տուրում ՛՛Ատլետիկո Մինեյրոն՛՛ սեփական հարկի տակ ընդունել էր ՛՛Վիտորիային՛՛: Առաջին խաղակեսի վերջնամասում ՛՛Ոսկե գնդակի՛՛ կրկնակի դափնեկիր Ռոնալդինյոն կրկին հիշեցրել է իր մասին՝ ֆանտաստիկ հարվածով գրավելով հյուրերի դարպասը: Նշենք, որ տուգանային հարվածներից սա Ռոնալդինյոյի 63-րդ գոլն էր: 

Հայտնի է Մխիթարյանի թիմի մրցակցի անունը

Գերմանիայում կայացել է գավաթի խաղարկության 1/4-րդ եզրափակիչի վիճակահանությունը: Այդ փուլում հանդես է գալու նաեւ Հենրիխ Մխիթարյանի ՛՛Բորուսիան՛՛, ում քառորդ եզրափակիչում բաժին է հասել Ֆրանկֆուրտի ՛՛Այնտրախտը՛՛: Նշենք, որ Գերմանիայի առաջնությունում Մխիթարյանը ՛՛Այնտրախտի՛՛ հետ խաղի ժամանակ դուբլի հեղինակ է դարձել: Քառորդ եզրափակիչի մյուս զույգերում կխաղան ՛՛Համբուրգն՛՛ ու ՛՛Բավարիան՛՛, ՛՛Բայերն՛՛ ու ՛՛Կայզերսլաուտեռնը՛՛, ՛՛Հոֆենհայմն՛՛ ու ՛՛Վոլֆսբուրգը՛՛:

Ճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական եւ միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Սելիմի լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ճանապարհահատվածը: Մարզերի ավտոճանապարհները, մասնավորապես՝ Երեւան-Սեւան, Եղեգնաձոր-Գորիս, Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածները, Քյարքիի եւ Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են: ՀՀ բոլոր մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց: ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ […]

Այգավանում Հանրապետական գյուղապետը պարտվեց

 Արարատի մարզի Այգավան գյուղը համայնքի նոր ղեկավար կունենա: Նախնական տեղեկություններով, գործող գյուղապետին, ՀՀԿ-ական, 36-ամյա Վահագն Ղուկասյանին հաղթել է “Վիգհաս” ՍՊԸ տնօրեն անկուսակցական 32-ամյա Վիգեն Հարությունյանը: Բացի այս երկուսից, գյուղապետի աթոռի համար պայքարի էին դուրս եկել անկուսակցականներ Էլիբեկ Քոչարյանն ու  Մուրադ Գաբրիելյանը: Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, 2009թ. ՏԻՄ ընտրություններում Հանրապետական Վահագն Ղուկասյանի հետ առաջադրվել էր Վիգենի եղբայրը, ով […]

Հաղթել է երեք ձայնով

Արարատի մարզի Լանջառ գյուղական համայնքում ավարտվել է համայնքի ղեկավարի ընտրության քվեաթերթիկների մշակումը: 156 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 137 մարդ: Նախնական տվյալներով, ՀՀԿ-ական գործող գյուղապետ Երվանդ Այվազյանը 68 կողմ քվե է ստացել: Նրա մրցակցի՝ անկուսակցական Տիգրան Գուլգուլյանի օգտին քվեարկել է 65 ընտրող:

Արդարադատության նախարարը չի կատարել իր պարտքը

Հայաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը դեկտեմբերի 8-ին չի կատարել Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքը: Նա Արարատի մարզի Դարակերտ գյուղական համայնքում է հաշվառված, իսկ այսօր այնտեղ համայնքի ղեկավար էին ընտրում: Ինչպես տեղեկացնում են Henaran.am-ի աղբյուրները, Թովմասյանը չի մասնակցել քվեարկությանը: Ի տարբերություն նախարարի, նրա հարազատները քվեարկել են: Հիշեցնենք, որ Դարակերտում առաջադրվել է մեկ թեկնածու՝ ՀՀԿ-ական, գործող գյուղապետ Ղուկաս […]

“Ֆլեշ”-ի Լեւոնն ընդդեմ Հանրապետական գյուղապետի

Այսօր տեղի ունեցող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից թերեւս ամենաթեժը Արարատի մարզի Այնթապ գյուղում է: Ըստ ընտրացուցակների այստեղ 6883 ընտրող է, ձեւավորվել է չորս ընտրատեղամաս: Գյուղապետի աթոռին հավակնում են “Ֆլեշ” ՍՊԸ վարորդ, անկուսակցական, ինքնառաջադրված Լեւոն Թարվերդյանը եւ  գործող գյուղապետ, ՀՀԿ-ից առաջադրված Կարեն Սարգսյանը: Ինչպես Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում նշեց Կարեն Սարգսյանը, քվեարկությունը անցնում է առանց խոչընդոտների: Ինքն […]

Կոնգրեսում քննարկել են Հայաստանի ներքաղաքական վիճակը

 Երեկ՝ դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել Հայ ազգային կոնգրեսի վարչության նիստ:  Նիստում Կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանը հաղորդում է ներկայացրել նոյեմբերի 28-30-ը Լոնդոնում տեղի ունեցած ALDE կուսակցության համագումարին Կոնգրեսի պատվիրակության մասնակցության, այնտեղ տեղի ունեցած հանդիպումների եւ դրանց արդյունքների վերաբերյալ:   Կոնգրեսի՝ տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է կուսակցության տարածքային կառույցների ձեւավորման ընթացքը, ինչպես նաեւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի