10 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ի՞նչու են հաշվառում ուղեւորներին. Հայոց աշխարհ

 Ըստ “Հայոց աշխարհի”, վերջին օրերին Երեւանի քաղաքային տրանսպորտի տարբեր երթուղիներում կարելի է տեսնել մարդկանց, որոնք թուղթ ու գրիչ առած հաշվառում են ուղեւորներին։ Երեւանի քաղաքապետարանի այս նախաձեռնությունը նպատակ ունի պարզել քաղաքային տրանսպորտի ուղեւորահոսքը։ Մի բան, որ նախատեսվում է հիմք ընդունել ուղեվարձը որոշելու համար։      Շուրջ մեկ ամիս առաջ քաղաքապետի խորհրդական Ա.Գեւորգյանը հայտարարեց, որ մայրաքաղաքում ուղեւորատար […]

Րաֆֆի Հովհաննիսյանին դեռ երկար պետք է սպասենք. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, թե պարզվում է` դեռ երկար պետք է սպասենք Րաֆֆի Հովհաննիսյանին: Չնայած “Ժառանգությունից” հայտարարել էին, որ նա Հայաստանում կլինի դեկտեմբերի կեսին, երեկվա դրությամբ դեռ չէր վերադարձել: “Բա ե՞րբ կգա, աչքներս ջուր կտրեց՝ հարցրինք Հովսեփ Խուրշուդյանին: “Հաստատ չեմ կարող ասել, որքան ես գիտեմ, երեւի հունվարի վերջին կգա”: Դեռ առողջական խնդիրնե՞ր ունի: “Չեմ կարող ասել”: […]

Ապխտած կոկորդիլոս՝ սեղաններին. Հայկական ժամանակ

 ՏAՏ սուպերմարկետների ցանցն այս օրերին ակտիվորեն գովազդում է ապխտած կոկորդիլոս, որ ինչ-որ մարդիկ պետք է գնեն եւ տեղադրեն իրենց Նոր տարվա սեղաններին՝ ըստ ամենայնի, հաջորդ տարի կոկորդիլոս դառնալու ակնկալիքով։ Ըստ “Հայկական ժամանակ”-ի,  այս կենդանու մեկ հատն արժե 380 հազար դրամ։ Երկարությունը 90 սմ է, լայնությունը՝ 40։ Սուպերմարկետների ցանցում առայժմ դրանց թիվը 2-3-ն է, բայց խոստանում […]

“ԱՄՆ-ի դեսպանն ի՞նչ կապ ունի Հայաստանում կատարվող գործերի հետ”. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նախօրեին հանդիպել էր ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ, որի ժամանակ անդրադարձել էր նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի առանձնատան մոտ հունիսի 1-ին տեղի ունեցած ողբերգական դեպքերին։ Ջ. Հեֆերնը նշել էր, որ այդ հարցը հետաքրքրում է նաեւ միջազգային հանրությանը։ “Այս առիթով “Ժողովուրդ”-ի հետ զրույցում Սուրեն Խաչատրյանն […]

Նոր ՄԻՊ ենք ունենանալո՞ւ.Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանություն”–ը անդրադարձել է ՄԻՊ Կարեն Անդրեասյանի վերջերս արված աղմկահարույց հայտարարությանը Հայաստանի դատական համակարգում տիրող կոռուպցիայի վերաբերյալ՝ նշելով, որ այսօր շատերը սպասում են Սերժ Սարգսյանի հրապարակային գնահատականին կամ կոնկրետ քայլերին այդ հայտարարության վերաբերյալ։  Թերթը Կարեն Անդրեասյանի հայտարարությունը համեմատում է Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի այն ելույթին, որի ընթացքում նա խոսել էր կոռուպցիոն դրսեւորումների մասին։ Սրան […]

Առանց մեկնաբանություն. Երեւանը տոնական տեսք ունի /ֆոտո, վիդեո/

Չնայած ուշ ժամին ու ցրտին Հանրապետության հրապարակում հատուկենտ մարդիկ կային, ովքեր հիանում էին գլխավոր տոնածառի գույներով: Henaran.am-ի կադրերն առանց մեկնաբանության: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին Հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը միացրել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ որդու Մուշեղի հետ:

Քաղաքապետի իմիջը՝ ծակ տանիքո՞վ

Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքը գովազդի կարիք չունի եւ իր համաքաղաքացիներին էլ չի խնդրել որեւէ հեռուստաընկերությամբ պաշտպանել իրեն: Հիշեցնենք, ըստ լրատվամիջոցների, արտաշատցիները պիտի գովեն քաղաքապետին, որ իրենց տանիք է տալիս՝ հանելով հյուրանոցից: “Հարցը վաղուց կար: Հյուրանոցի սեփականատերը հանում էր էդ մարդկանց, խնդրեցինք մի քանի տարի հետաձգի տեղահանումը: Քաղաքապետարանը հնարավորություն չուներ […]

Ֆուտբոլիստները անհետ կորել են

Արեւելյան եւ Կենտրոնական Աֆրիկայի երկրների միջեւ անցկացվող ԿԵՍԱՖԱ-ի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար Էրիթրեայի հավաքականի ֆուտբոլիստները ժամանել են Քենիա: Բայց նրանցից 9 խաղացող, ինչպես նաեւ մարզիչը անհետ կորել են: Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Էրիթրայի ֆուտբոլիստները հանուն լավ կյանքի փախչում են հավաքականից: Դեկտեմբերի 3-ին Ուգանդայում անհետացել էին Էրիթրեայի հավաքականի 17 ֆուտբոլիստ: 2010թ. Տանզանիայում նման […]

Վերա Բրեժնեւան մերկացել է տղամարդկանց ամսագրի համար /ֆոտո/

Երգչուհի Վերա Բրեժնեւան, “Վիա Գրան” լքելուց ի վեր երկրպագուներին չէր ուրախացրել բաց ֆոտոսեսսիայով: Եվ ահա նա դարձել է Maxim հանդեսի ամանորյա համարի գլխավոր հերոսուհին` ցուցադրելով իր հրաշալի մարմինը: Թեեւ Վերան երկու դուստր ունի, սակայն դա նրան չի խանգարում մասնակցել բաց ֆոտոսեսսիաների:

Տարոն Մարգարյանը որդու հետ է վառել գլխավոր տոնածառի լույսերը /ֆոտո/

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը որդու՝ փոքրիկ Մուշեղի հետ միասին Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:  38 հազար լուսադիոդային սարքերով ու 500 խաղալիքներով զարդարված մայր եղեւնին յուրովի շքեղությամբ է ներկայացել Հանրապետության հրապարակում հավաքված երեւանցիներին ու քաղաքի հյուրերին: Հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով, որին մասնակցել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի