07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Փաստաբանների պալատը թափանցիկ է դարձել.պալատի նախագահ

 ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝ իր պաշտոնավարման 100-րդ օրվա առիթով լրագրողների հետ հանդիպմանը մասնավորապես խոսեց Պալատի թափանցիկության մասին:

Մասնավորապես, Պալատի խորհրդի եւ նախագահի որոշումները հրապարակվում են Պալատի կայքում: Առցանց փաստաբանները կարող են հետեւել նիստերին:

“ Դա Պալատի խորհրդի անդամների մոտ զսպվածություն կառաջացնի, որ նիստերը չանեն տնավարի, նաեւ՝ փաստաբաններն էլ կիմանան՝ ինչով են զբաղվում իրենց ներկայացուցիչները”,-ասաց Արա Զոհրաբյանը:

Կայքում պարբերաբար տեղադրվում են նաեւ ֆինանսական հաշվետվություններ, որոնք շարքային քաղաքացուն հնարավորություն են տալիս տեղակալ, թե ինչ մուտքեր եւ ելքեր են եղել ՓՊ-ում:

  Պալատում այս ընթացքում ներդրվել է ֆինանսական տնօրենի ինստիտուտը: Պալատն ունի նաեւ մամուլի խոսնակ, որի աշխատանքը Զոհրաբյանը դրական գնահատեց:

  Ի տարբերություն մայրաքաղաքի, մարզերում լավ չէ փաստաբանների վիճակը, եւ շատ մարզերում փաստաբանները գործունեություն են ծավալում նվաստացուցիչ պայմաններում՝ չունենալով գրասենյակներ: Այդ իսկ պատճառով Զոհրաբյանը դիմել է մարզպետներին՝ առանձնացնելու տարածք, որպեսզի բոլոր փաստաբանները աշխատավայր ունենան: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ