Անհանգստանում են` հարս չեն տա /վիդեո/
“Դողագործ” ԲԲԸ արհկոմի նախագահ Հարություն Հարոյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ահազանգում է Արցախի փողոցում գտնվող 5 հանրակացարանների բնակիչների իրավիճակի մասին, հատկապես, երբ “զոհը” երեխաներն են:
Խնդիր է երեխաների դպրոց հաճախելը, քանի որ ամենամոտ դպրոցը մի քանի կանգառ հեռավորությամբ է.
”Պատկերացնում եք, մարդ կա 3-4 դպրոցական ունի, ամեն մեկի համար օրը 200 դրամ եթե տրանսպորտի գումար տա, մի 100 դրամ էլ ընդմիջման գումար` տան հոգսը ո՞նց է հոգալու: Մանավանդ , որ մեծ մասը հիվանդ են ու աշխատանք չունեն”:
“Բնակիչներից նրանք, ովքեր ամուսնացնելու տղա ունեն անհանգստանում են, քանի որ ոչ ոք չի ուզի այստեղ հարս գա: Սա այն գյուղերի կարգավիճակում է, որ ասում են` էս գյուղ հարս չեն տա: Հիմա էստեղի տղաները ամեն ինչ անում են, որ իրենց հանդիպումները աղջիկների հետ այս տարածքից հեռու լինի”,-նշեց Հարություն Հարոյանը:
Մանրամասները`Henaran.am-ի տեսանյութում: