Ղազարյանը հիմա էլ մեկնում է Թուրքիա
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազրյանը ղազախական ՛՛Կայրաթի՛՛ հետ կմեկնի հերթական ուսումնամարզական հավաքին, որը կանցկացվի Թուրքիայում: Ղազարյանը ՛՛Կայրաթին՛՛ էր միացել ԱՄԷ-ում եւ սկզբնական շրջանում հրաժարվում էր մարզվել մինչեւ չկնքվի պայմանագիրը: Բայց հետագայում ֆուտբոլիստը եւ ակումբը եկան համաձայնության եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը միացավ ընդհանուր խմբին: Ղազարյանի հետ ՛՛Կայրաթը՛՛ հնարավոր է պայմանագիր կնքի հենց Թուրքիայում:





































