11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Վարդան Պետրոսյանի քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին

Սիրված դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը Henaran.am-ի հետ զրույցում ասաց, որ վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը մոտենում է ավարտին: Փաստաբանի խոսքով` պատրաստ են դատահետքաբանական և ապրանքագիտական փորձաքննությունների եզրակացությունները: ‘’Կհրապարակվեն նախաքննության ավարտից հետո’’,-հայտնեց Բաղդասարյանը:

 Վերջինս հայտնեց նաև, որ Վերաքննիչ դատարանը դեռ չի քննել Վարդան Պետրոսյանի կալանքը երկարացնելու մասին իր բողոքը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երևան ճանապարհին վթար էր եղել: 

Վարդան Պետրոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ”Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ”: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ