07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավարը ցանկանում է ազատվելու դիմում գրել. Հրապարակ

 “Հրապարակը” գրում է, որ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի ղեկավար Մասիս Բաղդասարյանը մտադիր է ազատվելու դիմում գրել։ “Նա համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող միակ դաշնակցականն է, որից դեռ չեն ազատվել։ Երբ Բաղդասարյանի մտադրության մասին զեկուցվել է Տիգրան Սարգսյանին, վերջինս, ի հեճուկս իրեն անխնա քննադատող դաշնակցականների, դրական է արտահայտվել Բաղդասարյանի մասնագիտական որակների ու փորձի մասին եւ ցանկություն է հայտնել […]

Մարտական դիրքում զոհված սիսիանցի զինվորին կհուղարկավորեն զինվորական կարգով

 Արցախի  զորամասերից մեկի մարտական դիրքում զոհված սիսիանցի զինվոր Կարեն Գալստյանին կհուղարկավորեն զինվորական կարգով: Նրա աճյունը ամփոփվելու է Սիսիանի զոհված ազատամարտիկների  պանթեոնում: Կարեն Գալստյանի աճյունը Երեւանից Սիսիան կտեղափոխվի այսօր ժամը 11-ին, իսկ հուղարկավորությունը վաղն է լինելու: Հիշեցնենք. որ Կարենը զոհվել է հունվարի 28-ին` Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանությանտեղամասի մարտական դիրքում հակառակորդի դիպուկահարի կողմից արձակված […]

Ավելի ենք աղքատացել. Չորրորդ իշխանություն

“Չորրորդ իշխանությունը” գրում է, որ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ 2013թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2012թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 4,1 տոկոսով, ինչը, մեղմ ասած աննախադեպ փաստ է։ “Էներգետիկայի սպառման ծավալների կտրուկ անկումը պայմանավորված է բնակչության գործոնով։ 2013թ. բնակչությունը, այսինքն՝ պոտենցիալ սպռողների թիվը, նվազել է, էլ ավելի նվազել է մարդկանց […]

10 հոգուց 10-ի նպատակը անձնագրով երկրից դուրս գնալն է. Հայկական ժամանակ

 “Հայկական ժամանակը” գրում է, որ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցը իրենց պատմել է, որ քաղաքացիների մեծ հոսք կա “օվիռ” եւ նրանց ճնշող մեծամասնությունը անձնագիր է ստանում կամ փոխանակում՝ Հայաստանից գնալու նպատակով։ ““Կարող եմ ասել, որ 10 հոգուց 10-ի նպատակը անձնագրով երկրից դուրս գնալն է”,– պատմել է աշխատակիցը։ Նրա խոսքով, հատկապես հունվարին զգալիորեն ավելացել է […]

Թևոսիկի եղբոր հոգեհանգստին մասնակցել է նաեւ Մհեր Սեդրակյանը. Ժողովուրդ

“Ժողովուրդը” գրում է, որ հունվարի 27-ին Արամի նրբանցքի 5/ա շենքի բակում սպանվել էր քրեական աշխարհում հայտնի Թեւոս Սաֆարյանի՝ Թեւոսիկի եղբայրը։ Նրա հոգեհանգիստը տեղի էր ունեցել Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում։ ““Ժողովուրդ”-ին հասած տեղեկությունների համաձայն՝ Թեւոսիկի եղբոր հոգեհանգստին է մասնակցել նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը։ Փորձեցինք տեղեկությունը պարզել պատգամավորից, սակայն նրա հեռախոսին պատասխանեց անծանոթ մեկը եւ […]

Իրանցին 5000 դրամով կազմակերպել է հայ մարմնավաճառուհիների ու պարսիկ տղամարդկանց հանդիպումները. Ժամանակ

“Ժամանակը”  գրում է, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արշակ Վարդանյանի նախագահությամբ սկսվեց ու ավարտվեց Մոհամմադ Հոսսեինի Զարեհիի գործի դատավարությունը: “33-ամյա Մոհամմադը Հայաստան է եկել 2007 թվականին: Իր հայրենիքում՝ Իրանում, նա աշխատել է որպես ֆիլմերի թարգմանիչ: Երեւան ժամանելով՝ տարբեր դիսկո ակումբներում Մոհամմադը մենեջեր է եղել, ինչպես նաեւ զբաղվել է զբոսաշրջության կազմակերպմամբ՝ բացելով […]

Արմավիրի քաղաքապետը` մարզպետի թեկնածո՞ւ. Ժամանակ

“Ժամանակը” գրում է, որ Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի անունը եւս շրջանառվում է Արմավիրի հաջորդ մարզպետի  թեկնածուների շարքում։ “Նշենք, որ այս տարի լրանում է Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնավարման ժամկետը։ “Այդ խոսակցություններին ես ուշադրություն չեմ դարձնում՝ դա մեկ։ Մարզպետն իր տեղում է, աշխատում է, եւ երկրորդը՝ ես այդպիսի հակումներ չունեմ”,- “Ժամանակի” հարցին ի պատասխան երեկ ասաց […]

Որքան կկազմի նույն մեքենայի մաքսատուրքը, եթե սկսեն գործել Մաքսային միության ընդհանուր տարիֆները. 168 ժամ

“168 ժամը”, անդրադառնալով Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ավտոմեքենաների թանկացման գործընթացին, գրել է, որկոնկրետ օրինակի վրա ամեն ինչ ավելի պարզ կլինի։ “Հայաստանում այսօր շատ տարածված են Opel Astra մեքենաները, որոնք շահագործվում են` որպես տաքսի։ Այդ մեքենաների մանրածախ գինը տատանվում է 4-5 հազար դոլարի սահմաններում։ Դա մաքսազերծված ավտոմեքենայի գինն է։ Այսինքն, ներառում է եւ ԱԱՀ-ն, եւ […]

Ռուս գեղասահորդուհին ուրախացրել է տղամարդկանց Օլիմպիադայից առաջ

Ուկրաինական ՛՛Playboy՛՛ ամսագրի առաջին էջը այս անգամ զարդարել է հայտնի գեղասահորդուհի Տատյանա Տոտմյանինան: Վերջինս ոչ պակաս հայտնի գեղասահորդ Ալեքսեյ Յագուդինի կինն է:  Տատյանան հանդիսացել է Մաքսիմ Մարինինի զուգընկերը սահադաշտում, որի հետ միասին ռուս գեղեցկուհին դարձել է օլիմպիական խաղերի չեմպիոն եւ 2 անգամ էլ հաղթել է աշխարհի առաջնությունում:

Հարուստ կանանց սեքսն ավելի լավն է լինում /16+/

Իսպանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սեռական կյանքում բավարարված լինելն ուղիղ կապ ունի մարդու ֆինանսական եւ սոցիալական վիճակի հետ: Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները հարցումներ են արել 16-44 տարեկան 5 հազար տղամարդկանց եւ կանանց շրջանակներում: Արդյունքում պարզվել է, որ հարուստ կանայք շատ ավելի բավարարված են իրենց սեռական կյանքից, քան սոցիալապես ոչ այնքան ապահովները: Ավելին, ուսումնասիրությունները ցույց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված