12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կյանքից հեռացավ սիրված դերասանուհին

88 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայ թատրոնի ամենաինքնատիպ անհատականություններից մեկը՝ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ավագագույն դերասանուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը:

Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դերասանուհու խաղացած դերերի թիվն անցնում է հինգ տասնյակից, որոնցից հիշարժան  են  Գոներիլը` Շեքսպիրի “Լիր արքա”, Գլաֆիրան` Գորկու “Եգոր Բուլըչովը և ուրիշները”, Վարյան` Չեխովի “Բալենու այգին”, Լիզան` Տոլստոյի “Կենդանի դիակ”, Չեբոկսարովան` Օստրովսկու “Կատաղի փողեր” և այլն: Դրամատիկական ընդգծված շեշտերի կողքին դերասանուհին հայտածում էր նաև ուշագրավ կատակերգական երանգներ, երբեմն հասնում նաև ողբերգականի մատույցները:

Թատերագետ Լևոն Մութաֆյանը սիրված դերասանուհու մասին ֆեյսբուքյան էջում գրել է /հատված գրառումից/. “Որպես դերասանուհու՝ ես անդրադարձ կատարել եմ, գրել եմ հոդված, խոսք եմ ասել նրա հոբելյանական հանդիսության ժամանակ…

Իսկ հիմա պարզապես պիտի ասեմ. իսկապես աղքատացավ մեր թատրոնը, որովհետև հեռացավ մեր մեծերի՝ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վաղարշ Վաղարշյանի, Գուրգեն Ջանիբեկյանի Գեղամ Հարությունյանի, Արուս Ասրյանի, Օլգա Գուլազյանի խաղընկերներից մեկը ևս… Կյանքից հեռացավ մեր ամենակիրթ դերասանուհիներից մեկը, տեսակ, որը, ցավոք, դառնում է բացառիկ…”:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, Արտավազդ մրցանակի դափնեկիր, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ավագագույն դերասանուհի Հեղեինե Հովհաննիսյանի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 4-ին, ժամը 18-ին, Նոր Նորքի 6-րդ զանգվածի եկեղեցում:

Քաղաքացիական հոգեհանգիստը՝ մարտի 5-ին, ժամը 12-ից, Գ. Սունդուկյանի անվան թատրոնում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ