08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Վիրահայոց թեմում Բուն Բարեկենդանը նշանավորվեց հարիսայի փառատոնով

Մարտի 2-ին, Բուն Բարեկենդանի տոնը Վիրահայոց թեմում նշանավորվեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում մատուցված Սբ. Պատարագով, որի պատարագիչն էր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Տոնական օրվան էր նվիրված նաև «Հարիսա-2014» փառատոնը, որը Վիրահայոց թեմի աջակցությամբ կազմակերպել էին Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը և “Հայարտուն” կենտրոնը:

Թբիլիսահայ համայնքում գեղեցիկ ավանդույթ դարձած այս փառատոնը, տարեցտարի ընդարձակվելով վեր է ածվում ժողովրդական տոնահանդեսի, որին հայ կինը ներկայանում է տանտիրուհու իր հմտությամբ և հոգու ջերմությամբ պատրաստած ազգային ճաշատեսակով: «Հայիսա-2014» փառատոնին մասնակցեցին նաև մեր հայրենակիցները Արցախից և Ջավախքի առաջնորդական փոխանորդությունից: Արցախից փառատոնի մասնակիցների այցին աջակցել էր ԼՂՀ երիտասարդության և սպորտի նախարարությունը:

Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացած տոնահանդեսին իրենց ներկայությունն էին բերել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանը, Վրաստանի նախագահի՝ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդական տիկին Սոֆիո Շամանիդին և հոծ հասարակություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ