30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Նորաձեւության գարնանային տենդենցները. հայերն էլ են սկսել կիրառել

Արդեն գարուն է, և նորաձևությունը գարնանային տենդենցներ է առաջադրում:

Դրանք Henaran.am-ի ընթերցողներին է ներկայացնում նորաձևության բլոգեր Մարիաննա Քաբաբյանը:

”Գարնանը բաց գույներն են միշտ ակտուալ դառնում, քանի որ կանայք ցանկանում են հանդես գալ ավելի վառ գույների մեջ, երևալ` ընդգծելով իրենց կանացիությունը: Գարունն ասոցացվում է նրբագեղության, կանացիության հետ, և բնության զարթոնքն արտահայտվում է նաև նորաձևության մեջ”,-ասաց  բլոգերը:

Այս գարնանն ակտուալ են լինելու պաստելային  գույները` ամենաբաց դեղինից մինչև բաց վարդագույն ու բաց երկնագույն: Մարիաննա Քաբաբյանը խորհուրդ է տալիս նաև կրել ոսկեգույն զգեստներ, քանի որ ինչպես նախորդ ամիսներին, հիմա էլ շարունակվում է ոսկեգույնի տենդենցը:

”Այն շարունակում է լինել ամենաակտուալ գույնը: Նորաձևության շաբաթների ցուցադրություններում կարող ենք տեսնել ամբողջովին ոսկեգույն հագուստով մոդելներ, որտեղ փայլն անպակաս է”:

Ինչ վերաբերում է հագուստներին, ապա մեր զրուցակիցը նկատեց. ”Ակտուալ է հետևյալ տենդենցը` կանայք կրում են շատ նուրբ, բարակ կտորներից զգեստներ, որոնք խորհուրդ է տրվում ավելի կոպիտ, տղամարդուն բնորոշ կոշիկների հետ կրել, սպորտային կոշիկների հետ, ինչը նկատում ենք նաև Երևանում:

Սրանք ողողել են թե համացանցը, թե հայ օգտատերերի կայքերը, դրանք շատ ակտիվ կրում են ու այն խորհրդանշում է հարմարավետություն: Մարդը կարող է լինել նորաձև, բայց իրեն անհարմար կոշիկներ չկրել”:

Նորաձև են նաև երկար վերարկուները` ծնկից մի քիչ ներքև: ”Դրանք կարող են լինել ավելի բարակ և վառ, էլեկտրիկ գույների”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ