08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նախկին պատգամավորը 10 տարի անց վերադարձել է Հայաստան /վիդեո/

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին դաշնակցական Հովիկ Աղազարյանը 10 տարի Հայաստանից դուրս ապրելուց հետո որոշել է վերադառնալ Հայաստան: 2013 թվականի նախագահական ընտրություններին նա փորձել է իր թեկնածությունը առաջադրել, սակայն վերջին տարիներին Հայաստանում չբնակվելու փաստարկով մերժվել է:

Աղազարյանը հատկապես վերջին 1 տարին հետևում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գործունեությանը:

“Որոշ դեպքերում Սերժ Սարգսյանը իր մտավոր ունակությունների շնորհիվ լուրջ հաջողությունների է հասնում, մասնավորապես Թուրքիայի հետ հարաբերությունների շրջանակներում իմ դիտարկմամբ՝ ինքը հաղթող դիրքերում գտնվեց”,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նկատեց Հովիկ Աղազարյանը:

Նախկին պատգամավորը փայլուն է գնահատում՝ ՀՀ նախագահի վարած արտաքին քաղաքականությունը, թեեւ ներքին քաղաքական դաշտում բացթողումներ նկատում է:

“Ինչքան էլ խոսենք, ինչքան էլ ասենք տնտեսությունը զարգանում է, ինչքան էլ ասենք մենք ուժեղ ենք… ի՞նչ իրավիճակ է: Էնպես չի,  որ իմ շրջապատում են բոլորը անշնորհք մարդիկ, որոնք չեն կարողանում բիզնես անել, գործ անել Հայաստանում և ստիպված գնում են Ռուսաստան՝ աշխատելու … ”,-ասաց Հովիկ Աղազարյանը:

Մանրամասները՝  Henaran.am-ի տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ