Պուտինն անդրադարձել է Պլյուշենկոյի վնասվածքին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ի պաշտպանություն գեղասահորդ Եվգենի Պլյուշենկոյի: Նա չէր մասնակցել Օլիմպիական խաղերի անհատական մրցմանը մեջքի վնասվածքի պատճառով: ”Եվգենի Պլյուշենկոն իսկապես ունի մեծ խնդիր առողջության հետ կապված: Նա մի քանի վիրահատության է ենթարկվել”,-նշել է Պուտինը: Հիշեցնենք, որ Պլյուշենկոն հայտարարել է կարիերան ավարտելու մասին:





































