16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Շարմազանովի առաջարկը Փաշինյանին

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր ԱԺ նիստում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին վերջինիս ելույթից հետո հորդորեց Տարոն Մարգարյանի անունը հնչեցնելու փոխարեն օրենքի շուրջ առաջարկներ ներկայացնել:

՛՛Ասեմ իմ բոլոր գործընկերներին և հարգարժան իմ գործընկերոջը, որ քաղաքապետի ընտրություններին վերաբերող պատմական էքսկուրս կատարելով` մենք այս օրենքի նախաձեռնության մեջ ավելի բարեփոխումներ չենք իրականացնում: Եթե կան կոնկրետ առաջարկներ, պետք է կոնկրետ առաջարկ ներկայացնել, այլ ոչ թե քաղաքապետի անունը մի քանի անգամ ավել հնչեցնել՛՛,-ասաց Շարմազանովը:

Նշենք, որ ՛՛Ավտոմոբիլային տրանսպորտի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծի քննարկման ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե Երևանի տրանսպորտի ուղեվարձը չի իջնի, քանի դեռ քաղաքապետը Տարոն Մարգարյանն է:

Նա առաջարկեց Տարոն Մարգարյանին և Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությանը հրաժարական ներկայացնել, անցկացնել քաղաքապետի նոր արտահերթ ընտրություններ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ