08 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Իմ խոսքն ունի կոնկրետ հասցեատեր. Է. Շարմազանով

՛՛Նախ ես ափսոսում եմ, որ  իմ խոսքը փոքր-ինչ թյուրըմբռնման առիթ է դարձել: Ես շատ կոնկրետ եմ ասել, և մեկ անգամ  չէ, որ իմ գնահատականը տվել եմ ավանդական կուսակցություններին: Իմ խոսքն ունեցել է կոնկրետ հասցեատեր՝ այն վերաբերել է ոչ թե ՀՅԴ-ին, այլ՝ ՀԱԿ-ին՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

՛՛Հոկտեմբերիկ ու պիոներիկ եղել է ի պատասխան ՀԱԿ խմբակցության առաջնորդի, ով անկախ իմ գնահատականներից յոթ երգ գիտի, յոթն էլ ՛՛Հանրապետականի՛՛ մասին է, ասում է` ՀՀԿ-ը KПCC է, ես այլ բան եմ ասում, ինքն այլ բան է ասում, դրա համար էլ ասել եմ՝ եթե ՛՛Հանրապատեկանը՛՛ վերածվելու է KПCC-ի, դուք ավելի շատ կվերածվեք հոկտեմբերիկների ու պիոներիկների, եթե չմիավորվեք ՛՛Բարգավաճի՛՛ հետ:

Հարցին, թե ժամանակին ասվում էր, որ ընդդիմադիրները պետք է միավորվեն ՀՅԴ-ի շուրջ՝ որպես ավանդական կուսակցության, իսկ հիմա ասվում է, որ պետք է միավորվեն ԲՀԿ-ի շուրջ, Շարմազանովը պատասխանեց. ՛՛Ես չէ, որ գնահատակններ պետք է տամ ՛՛Դաշնակցությանը՛՛, ՀՅԴ-ն ավանդական կուսակցություն է, որն անելիք ունի, ունեցել է  թե Սփյուքում, թե Հայաստանում՛՛:

Հիշեցնենք, այսօր ոչ իշխանական ուժերի հանդիպումների մասին խոսելիս Շարմազանովը խոսքն ուղղելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին ասել էր, որ եթե ՀԱԿ-ը չմիավորվի ԲՀԿ-ի հետ, կդառնա պիոներիկ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ