27 Հուլիսի, Saturday, 2024
KFC

՛՛Տարոն Մարգարյանը կարող է հրաժարական տալ՛՛

”Սա ակնհայտորեն Երևանում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության երկրորդ փորձն իրականացնելու նախապատաստություն է: Առաջին այդպիսի փորձը, եթե հիշում եք, տեղի ունեցավ անցյալ տարվա ամռանը, բայց ձախողվեց հանրային հուժկու դիմադրության արդյունքում”,-այսօր ԱԺ-ում ՛՛Ավտոմոբիլային տրանսպորտի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նշենք, որ այս օրենքով Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնողը 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպությունն է լինելու:

Ըստ Փաշինյանի՝ կառավաությունը և Երևանի քաղաքապետարանը, որն արդեն իսկ հայտարարել է, որ մեկ տարի հետո պետք է տեղի ունենա ուղեվարձի փոփոխություն, ՛՛հաշվարկել են, որ այդպիսի հզոր ճնշումները չափազանց շատ են Երևանի գիտությունների թեկնածու քաղաքապետ Տարոն Մարգարյանի փխրուն ուսերի համար և ահա որոշել են այդ պատասխանատվությունը ցրել ավագանու 65 անդամների միջև՛՛:

Մինչ հարցի զուտ բովանդակությանն անդրադառնալը, Փաշինյանը խոսեց օրենսդրական ՛՛նրբության՛՛ մասին: Նա նշեց, որ ինչպես գործող օրենքում, այնպես էլ ԱԺ-ին ներկայացրած նախագծով, նախատեսված է ուղեվարձի վերանայման ինստիտուտ:

 Պատգամավորի խոսքով՝ ապրանքները կարող են թանկանալ, էժանանալ, ուստի տարին մի քանի անգամ ուղեվարձը փոխելը անընդունելի է: ՛՛Եթե մարդը հարյուր դրամով է շահել մրցույթը, պետք է ասի, որ հինգ տարի այդ հարյուր դրամը լինելու է անփոփոխ:

Եթե կպարզվի, որ հաղթածը չի ուզում սպասարկի, թող հրաժարվի, թող հայտարարվի նոր մրցույթ: Եթե պարզվի, որ ոչ մի ընկերություն չի ուզում հարյուր դրամով սպասարկել, հարցը պետք է իր վրա վերցնի տեղական ինքնակառավարման մարմինը՛՛,-նկատեց նա:  

Փաշինյանը վստահ՝ քանի դեռ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի ավագանու իր խմբակցության հետ հանդիսանում է քաղաքային իշխանություն, Երևանում ուղեվարձը փոխվել չի կարող:

՛՛Որովհետև Երևանի քաղաքապետ, թեկնածու Տարոն Մարգարյանը 2013 թվականի մարտի 28-ին, երբ արդեն ընթանում էին քաղաքապետի ընտրությունները, հայտարարել է, որ մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձի փոփոխության հարց չի քննարկվել և առաջիկայում էլ նման բան չի նախատեսվում՛՛:

Պատգամավորի խոսքով` Տարոն Մարգարյանը, ՀՀԿ մեծամասնությունը կարող են հրաժարական տալ, Երևանում տեղի ունենան արտահերթ ավագանու ընտրություններ, քաղաքացիներն էլ նորընտիր ավագանու հետ քննարկեն այդ հարցը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ