17 Մայիսի, Saturday, 2025
KFC

”Հայաստանի հավաքականը կապնվել է ինձ հետ”.Մինոսյան

Ռուսական ”Վոլգայի” հայազգի հարձակվող Արթուր Մինոսյանը SovSport-ին տված հարցազրույցում խոսել է իր հայկական ծագման եւ իր նկատմամբ Հայաստանի հավաքականի հետաքրքրության մասին:

-Ինչու՞ է ձեր ազգանվան մեջ գրվում ”օ”, այլ ոչ թե ”ա” տառը, որը ավելի բնորոշ է հայկական ազգանուններին։

– Այո, որպես կանոն հայկակական ազգանունները գալիս են հայկական անուններից` իմ դեպքում Մինաս անունից։ Ժամանակին ինձ նույնպես հետաքրքրում էր այդ հարցը, ինչի մասին հարցրեցի ծնողներիս։ Նրանք ասացին, որ սխալմունք է եղել անձնագրային բաժնում, երբ մեր նախորդ սերունդների ներկայացուցիչները փոխելիս են եղել անձնագիրը։ Հետագայում շարունակվել է այդպես գրվել։ Այնպես որ, առարկությունները ոչ թե մեր, այլ անձնագրավարուհու հասցեով, ով լրացրել է թերթիկը (ժպտում է):

-Հայաստանի հավաքական դեռ չե՞ն հրավիրել:

– Անցած երկուշաբթի օրը` ”Վոլգա”-”Ամկար” խաղից անմիջապես հետո ինձ զանգահարեցին Հայաստանի հավաքականից ու ասեցին, որ չնայած թիմի կրած խոշոր հաշվով պարտությանը, նրանք հավանել են իմ խաղը եւ ավելացրին, որ ես ինձ լավ եմ դրսեւորել ձմեռային հավաքների ընթացքում: Այդ պատճառով հավաքականի ղեկավարությունը հետաքրքրված է մոտ ապագայում ինձ ազգային հավաքականում տեսնելով:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ