18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Որոտանի ՀԷԿ-ը կարող էր փոխարինել՝ Ատոմակայանին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը խոսեց Որոտոնի ՀԷԿ-ի  շուրջ առաջացած՝ լուծում չգտնող խնդիրներին:

Վահագն Խաչատրյանը սկեց ամենակարևորից՝  թե որքանո՞վ է ՀԷԿ-ի վաճառքը կատարվել օրենքի շրջանակներում:  Խաչատրյանը մեջբերեց  արդարադատության նախարարի պատասխանը. “Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին այս առնչությամբ հարց ուղղվել է, սակայն մենք ստացանք մանկամիտ պատասխան: Նախարարը, իրավաբանական գիտելիքներ մատուցելով, փորձեց ոչ օրինական գործարքի մեկնաբանությունը տալ, ինչն էլ հնարավոր չէ: Ժամանակին եղել է պետական ունեցվածք, սակայն այն հետո հանվել է այդ ցանկից: Այստեղ որոշակի անհամապատասխանություն կա այն առումով, որ մեզ ասում են՝ որոշում չկա, սակայն հետո պարզվում է՝ լավ էլ եղել է որոշում: Այսինքն իրավական առումով մեծ հարցականներ կան”:

Տնտեսագետը հավաստիացրեց, որ այս հարցին անհրաժեշտ է մոտենալ մի քանի ասպեկտներով՝ նշելով, որ ինքը՝ որպես տնտեսագետ, կողմ է պետական գույքի վաճառքին, սակայն միայն այն դեպքում, երբ դա արդարացված է և օգուտ է տալիս տվյալ տարածքի բնակչությանը:

Տնտեսագետը նկատեց, որ Որոտանի ՀԷԿ-ը  հնարավորություն ուներ փոխարինել Ատոմակայանին և աշխատել ողջ հզորությամբ՝ 365 օր 24 ժամ:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ