03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Փորձում են տապալել խաղաղ բանակցությունները. Լավրով

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայի հարցով “Ժնեւ – 2” խաղաղ բանակցությունները տապալելու փորձեր են արվում: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: “Դա ինձ շատ է անհանգստացնում: Եվ, իհարկե, երբ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահները մամուլի ասուլիսների ժամանակ ասում են, թե հնարավոր է բանը միայն բանակցություններով չավարտվի, մեզ մոտ դա անհանգստություն է առաջացնում”,- ասել […]

Դրամաշնորհներ երիտասարդ գիտնականներին

Փետրվարի 14-ին տեղի ունեցավ ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի (ANSEF) գիտական դրամաշնորհների հանձնման արարողությունը: ՀՕՖ-ի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամի, ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համագործակցության արդյունքում լրացուցիչ 5 դրամաշնորհ է հատկացվել երիտասարդ գիտնականների հետազոտական խմբերին՝ նպաստելու ՀՀ գիտական համակարգի առաջընթացին և կադրային ներուժի համալրման գործընթացին: Ինչպես տեղեկացրեց երիտասարդ […]

Արցախի գերխնդիրը

Հանդիպում համայնքապետերի հետԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը երեկ` փետրվարի 13-ին հանդիպել է համայնքապետերի համար կազմակերպվող դասընթացների մասնակիցների հետ: Վարչապետը նրանց ներկայացրել է տնտեսության ներկայիս վիճակն ու երկրի առաջ ծառացած խնդիրները: Գերխնդիրը, կառավարության ղեկավարի խոսքով, երկրի անվտանգությունն է, որը, ինչպես նաև ժողովրդագրական վիճակը, պայմանավորված են տնտեսության զարգացմամբ: Ա. Հարությունյանը նշեց վերջին տարիներին հանրապետությունում արձանագրված թե տնտեսական, թե ժողովրդագրական աճի որոշ ձեռքբերումներ:Առկա խնդիրներից […]

Տարոն Մարգարյանը ընդունել է ՉԺՀ կոմունիստական կուսակցության պատվիրակությանը

Երևանի և Պեկինի միջև հաստատված համագործակցության ծրագրերի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանիքաղաքապետ Տարոն Մարգարյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կուսակցության պատվիրակության անդամների հետ հանդիպման ժամանակ:  Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ երկու երկրների մայրաքաղաքների միջև տարբեր բնագավառներում իրականացվող գործակցության ծրագրերն իսկապես կարևոր են և պետք է ընդլանեն շրջանակները. ”Հատկանշական է, որ […]

Երեք որդուն էլ պատրաստ է նվիրաբերել /վիդեո/

Տավուշի մարզի Պառավաքար գյուղի մանկապարտեզում խաղաղ լռություն էր: Երեխաները քնած էին… հանգիստ, անվրդով: Նրանց ականջները արդեն սովոր են կրակոցի: Նրանց մանկական անմեղ հոգեբանության մեջ դեռ թրթռում է պատերազմ բառը, որը գուցե հանկարծ դամոկլյան սրի պես ճոճվի երազի տաք շնչից քրտնած մանկան գլխավերևում: Մանկապարտեզի վարիչ Արմինե Մուսինյանը պատրաստ է իր երեք տղաներին նվիրել հայրենիքին: Փաստորեն սահմանամերձ […]

Ակտիվիստները ՛՛սոլիդարության՛՛ կոչ են անում /վիդեո/

“Նաիրի” կինոթատրոնի մոտակայքից քիչ առաջ մեկնարկեց մի քանի հասարակական կազմակերպությունների եւ ՀԱԿ ակտիվիստների նախաձեռնած ակցիան: Ըստ կազմակերպիչների, ակցիան ոչ թե Մարտի 1-ի հանրահավաքի իրազեկման մասին է, այլ “սոլիդարության” կոչ անելու միտում ունի: Ակտիվիստները հիշեցրին, որ մի քանի օր առաջ հանրահավաքի իրազեկման ժամանակ բռնություն է գործադրվել ՀԱԿ ակտիվիստների, ինչպես նաեւ լրագրող Անի Գեւորգյանի նկատմամբ: Այսպիսով, ուզում […]

Դավադրությու՞ն

”Երեկ Սիվիլիթաս հիմնադրամի նախաձեռնած քննարկման ժամանակ ”Բարգավաճ Հայաստան” կուսակցության ղեկավար անդամ, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը քննադատել է Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու որոշումը։ Եթե մեր երկրում կա մի քաղաքական ուժ, որի գործողությունների էությունն ու իմաստը գրեթե անհասկանալի են, դա հաստատ այս կուսակցությունն է՝ չհաշված, իհարկե, արտախորհրդարանական մի շարք մանր-մունր ”խմբակներ”:  Ըստ Օսկանյանի՝ Հայաստանը կորցրեց իր մանևրելու […]

Ամերիկացի համանախագահն անդրադարձել է ԼՂՀ խնդրին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կրկին անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին: Նա twitter-յան իր միկրոբլոգում գրել է.   “Հունաստանում եւ Թուրքիայում ապրող կիպրոսցիները հայտարարել են, որ անցել են լիարժեք կարգավորման բանակցությունների: Իսկ ինչու՞ հենց նույնը չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի դեպքում”: 

Ամերիկյան հայտնի կայքը ԼՂՀ-ն առանձին պետություն է ներկայացրել. ադրբեջանցիները իրար են խառնվել

Ամերիկյան հայտնի Tripadvisor.com տուրիստական կայքը ԼՂՀ-ն ներկայացրել է որպես առանձին հանրապետություն: Ադրբեջանում այս կապակցությամբ խառնվել են իրար, երկրի շակույթի եւ զբոսաշրջության նախարարության քարոզչության բաժնի ղեկավար Վյուգար Շիհամեդովը հայտարարել է, որ նախարարությունը բողոք-դիմում է պատրաստում: Այս մասին գրում է ադրբեջանական APA.az-ը` նշելով, թե իբրեւ կայքը աշխարհի զբոսաշրջիկների ուշադրությունն է հրավիրում Հայաստանի կողմից “օկուպացված” եւ “գոյություն չունեցող” պետության […]

Հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` 2014 թվականի 5-րդ շաբաթվաընթացքում եվրոպական տարածաշրջանում ավելացել է գրիպանման հիվանդություններով և սուր շնչառական վարակներով հիվանդների դիմելիությունը բժշկական կազմակերպություններ: Չնայած դրան, նկատվում է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքով դեպքերի նվազում: Ներկայումս եվրոպական տարածաշրջանում շրջանառում է գրիպի Ա տեսակը: Վերջին շաբաթների ընթացքում հոսպիտալացված հիվանդների մոտ դիտվել է գրիպի նկատմամբ լաբորատոր հետազոտությունների դրական արդյունքի աճ: Այսպիսով, տարածաշրջանի հարավային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

Ամենաընթերցված