18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Վիճարկում է ՛՛սեւ ցուցակը՛՛

Երևանի քաղաքապետը ս.թ. մարտի 11-ի թվակիր նամակով հայտնում է, որ միակողմանիորեն լուծվել են Նորք-Մարաշ, Դավթաշեն, Արաբկիր վարչական շրջանների մանկապարտեզներին սննդամթերք մատակարարող 4` ՛՛Հ.Ա.Ն.Ս.-ՖՈՒԴ՛՛, ՛՛Հեփի Ֆուդ՛՛, ՛՛Անանո՛՛,՛՛Հալալ միս՛՛ ՍՊԸ-ների և քաղաքապետարանի հետ կնքված պայմանագրերը՝ դրանցով նախատեսված սննդամթերքը տեխնիկական բնութագրով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմնավորմամբ:

Մի այլ տեղեկանքով քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության բաժինը ներկայացրել է 2014թ. հունվարի 13-17 ընկած ժամանակահատվածում Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն և Շենգավիթ վարչական շրջանների մանկապարտեզներում կատարված ստուգայցերի ժամանակ որ մատակարարի ապրանքն է վերադարձվել և ինչ հիմնավորմամբ:

Այդ ցանկից հետևում է, որ գործող պայմանագրերը նույն հիմնավորմամբ կարելի էր խզել ոչ միայն այդ 4 կազմակերպությունների հետ, որովհետև տեխնիկական բնութագրով սահմանված սննդամթերք չեն մատակարարել նաև այլ մատակարարներ, օրինակ բացի ՛՛Հալալ միս՛՛ ՍՊԸ-ից, միսը պայմանագրով նախատեսված ՛՛պաղեցրած՛՛-ի փոխարեն` խորը սառեցված և տեխբնութագրով նախատեսված արկղերով չեն մատակարարել նաև ՛՛Տիսա՛՛ ՓԲԸ, ՛՛Կամելիա Գրուպ՛՛ ՍՊԸ-ները: 

Ինչպես նաև քաղաքապետարանը ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկել է այս կազմակերպությունների անունները ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցանկում /սև ցուցակ/:

Իհարկե, անբարեխիղճ մատակարարներին պետք է այս կերպ պատժել, որ մնացածին դաս լինի, սակայն արդյո՞ք միայն այդ 4 կազմակերպություններն են անբարեխիղճ, սա է հարցը:

Անահիտ Բախշյան Երևանի ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամ

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ