Օզբիլիզը հրաշալի գոլի հեղինակ է դարձել
Մոսկվայի ՛՛Սպարտակը՛՛ շարունակում է ուսումնամարզական հավաքը Աբու Դաբիում: Այսօր ռուսական ակումբը անցկացրել է առաջին ընկերական հանդիպումը: Մրցակիցը եղել է Ուզբեկստանի ՛՛Բունյոդկորը՛՛: Խաղն ավարտվել է ՛՛Սպարտակի՛՛ հաղթանակով 2-1 հաշվով: Ընդ որում երկրորդ գնդակը գեղեցիկ հարվածով խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիզը: