19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Պատրաստում են երիտասարդ ՛՛Հանրապետականներին՛՛

Քաղաքական մենեջմենթի դասընթաց՝ երիտասարդ ՀՀԿ-ականների համարՄարտի 21-22-ին Երևանում “Կոնրադ Ադենաուեր” հիմնադրամի և ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվեց դասընթաց՝ “Քաղաքական մենեջմենթ և կուսակցական ռազմավարություն” խորագրով, որին մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության 25 ներկայացուցիչներ։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը միջոցառման բացման խոսքում նշեց, որ համագործակցությունը  “Կոնրադ Ադենաուեր” հիմնադրամի հետ բավական երկար պատմություն ունի. <<Այս տարիների ընթացքում երկու կառույցների միջև համագործակցությունն ակնհայտ զարգացում է ապրել հատկապես այն պատճառով, որ ծրագրերն իրականացվել են փոխադարձ վստահությամբ և հարգանքով:

Նման հնարավորություն հիմնադրամը տալիս է հիմնականում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը”: Նա մասնակիցներին խորհուրդ տվեց առավելագույնս օգտվել ծրագրից և հնարավորինս շատ նոր գիտելիքներ ձեռք բերել: “Կոնրադ Ադենաուեր” հիմնադրամի հայաստանյան գրասենյակի համակարգող Լիանա Մարուքյանն ասաց, որ ծրագրի նպատակն է բարձրացնել երիտասարդ քաղաքական գործիչների արհեստավարժությունն ու աջակցել կուսակցաշինության մակարդակի բարձրացմանը:

Ծրագրի շրջանակներում ելույթ ունեցան և մասնակիցներին իրենց փորձը փոխանցեցին փորձառու մասնագետներ, ԵՊՀ դասախոսներ Նարեկ Գալստյանը, Աստղիկ Ավետիսյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը:Իր անփոխարինելի փորձը երիտասարդների հետ կիսեց նաև Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության քարոզարշավի ներկայացուցիչ Յուրի Շնոլերը: Նա կարևորեց նման միջոցառումների անցկացումը, որոնք նպաստում են Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական երկխոսության խորացմանը:

“Այս ծրագրերը կարևոր են երկու կողմերի համար էլ: Միջազգային փորձագետները, այդ թվում նաև ես, առիթ են ունենում ծանոթանալ ձեր երկրի քաղաքական համակարգին, շփվել երիտասարդ քաղաքական գործիչների հետ: Հայերի համար սա հնարավորություն է տեսնելու Գերմանիայի քաղաքականության մեջ օգտագործվող դեմոկրատական հմտությունները և գործիքները”,- նշեց պարոն Շնոլերը: Ծրագրի շրջանակներում երիտասարդ հանրապետականների հետ հանդիպում և քննարկում ունեցավ նաև ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հիմնական թեման կուսակցության միջազգային համագործակցության ոլորտում քաղաքական տեխնոլոգիաների կիրառումն էր: Դիմելով կուսակիցներին` պարոն Աշոտյանը նշեց երեք հիմնական փաստ, թե ինչու է անհրաժեշտ վարել ակտիվ արտաքին քաղաքականություն: “Առաջին հերթին ՀՀԿ-ի համար, որպես պետականամետ և իշխող քաղաքական ուժ, կարևոր է ունենալ հարթակ` մեր ազգի և պետության շահերը ներկայացնելու համար: Երկորդ նպատակը, որ մենք դնում ենք այս գործընթացների մեջ, եվրոպական քաղաքական և կուսակցական մշակույթի փոխառությունն է:

Դառնալով եվրոպական քաղաքական ընտանիքի մի մասը` մենք տեսնում և սովորում ենք կուսակցական աշխատանքի լավագույն փորձը: Աշխատանքը մեր արտասահմանյան գործընկերների հետ մեզ թույլ է տալիս զարգացնել կուսակցությունն ու մոտենալ կուսակցական գործունեության եվրոպական նորմերին:

Երրորդը` ՀՀԿ-ն քաղաքական կյանքի առաջատարն է Հայաստանում: Մենք քանիցս հանձն ենք առնում իշխանության պատասխանատվությունը, և կարևոր է, որ քաղաքական ցիկլերը ճանաչված լինեն մեր միջազգային գործընկերների կողմից”,- նշեց պարոն Աշոտյանը:Ինչպես փաստում էին դասընթացի մասնակիցները, զեկույցները բավականին բովանդակալից էին, հետաքրքիր ևչափազանց օգտակար: Նրանք հույս հայտնեցին, որ նման ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:

ՀՀԿ երիտասարդականկազմակերպություն

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ