09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

՛՛Բա որ Ծառուկյանը չասի … ՛՛/վիդեո/

Ժուռնալիստների ”Ասպարեզ” ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը չի կարծում, թե ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի` կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությունը կարող է բերել նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականին:

”Այս միավորումը կարող է հասնել մի քանի նախարարների հրաժարականի, բայց առայժմ չունի այն պոտենցիալը, որ հանգեցնի Սերժ Սարգսյանի վարչախմբի փոփոխման”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա: 

”Իրենց ճանապարհային քարտեզը պասուց տոլմայի նման չպետք է լինի, որտեղ ոլոռ է, լոբի է, խառը խուռը գաղափարներ են լցված ու մենք գնում ենք դեպի այդ տոլման: Պիտի լինի շարք ու կոնկրետ պետք է երևա, թե ինչպես է կառավարության հրաժարականից բխելու Սերժ Սարգսյանի հրաժարականը”,-նկատեց Բարսեղյանը , ով խոստացավ այդ դեպքում աջակցել:

”Այդ ժամանակ ես առավոտից երեկո կքնեմ իրենց գրասենյակներում, կասեմ՝ անվճար գործ տվեք անեմ: Եթե ինչ-որ մեկը տեսնում է, թող ցույց տա, թե ինչպես է կապակցվում կառավարության հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականի հետ”:

Բարսեղյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովում ՀՀԿ-ն մեծամասնություն է, ու ոչ իշխանականների քվեները չեն կարող ապահովել կառավարության հրաժարականը: ”Լավագույն իդեաներն անգամ բախվելու են 72 քվեների պատին, ո՞նց են կոտրելու, պառակտելու այդ 72-ը: Եթե հանկարծ ընդդիմությունից մարդ նշանակվի վարչապետ, ընդհանրապես խայտառակ պատմություն կլինի”:

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա մեր զրուցակցի խոսքով` երեք կուսակցությունները հասկացել են, որ եթե ինչ-որ բան էլ հնարավոր է փոխել երկրում, հարկավոր է իրեն իշխանություն չհայտարարած ուժի հետ սերտորեն համագործակցել և վերջինիս՝ ո՛չ իշխանություն, ո՛չ ընդդիմություն կարգավիճակից բերել ընդդիմադիր դաշտ:

”Բայց մյուս երեք ուժերը պետք է համոզված լինեին տարիների ընթացքում, որ դա արդյունավետ չէ և չի կարելի սպասել պատեհ վայրկյանի, որ ԲՀԿ-ն վերջապես իր խոսքը կասի: Բա որ այդ պահը չգա ու ԲՀԿ-ն չասի իր խոսքը, դուք ձեր խոսքը չունե՞ք, պարոնա՛յք: ԲՀԿ-ն իրականում հարմարավետ դիրք է ընտրել ու սպասում է պատեհ առիթի”:

Հիշեցնենք, ապրիլի 28-ի ԱԺ քառօրյայում այս չորս ուժերը անվստահություն են հայտնելու կառավարությանը:

Զրույցի մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ