Թամարի տարիները` Ֆրունզիկի կողքին. կպատմի հուշերը
Դերասանուհի Թամար Հովհաննիսյանը՝ տաղանդավոր դերասան Մհեր Մկրտչյանի կինը, ցանկություն ունի հրապարակել Մհեր Մկրտչյանի մի շարք անհայտ լուսանկարներ և նրա հետ կապված պատմությունները:
Այս հարցում որոշել են համագործակցել Թամար Հովհաննիսյանն ու կինոգետ Զավեն Բոյաջյանը:
՛՛Զավեն Բոյաջյանը քսան տարի արդեն հեռավորության վրա փորձում է ինձ ներքաշել այդ ձեռնարկի մեջ: Նախագծի խմբագիրը հենց նա է: ես Երևան եկա թե չէ, որոշեցինք ծրագիրը իրականություն դարձնել՛՛,-լրագրողներին պատմեց Թամար Հովհաննիսյանը: Խոսքը մեծ նախագծի մասին է, որը հրատարակչական հիմնավորմամբ է, չնայած իր մեջ մեգաէլեմենտներ էլ է պարունակում:
՛՛Մինչև տարվա վերջ լույս կտեսնի առաջին գիրքը, բայց խոսքը երեք գրքի մասին է: Նախագծում կան նաև երկու ֆիլմեր, բայց մեկի նյութն է դեռևս լիարժեք պատրաստ: Նկարները երբևէ ոչ մի տեղ չեն հրապարակավել: Դրանք Թամար Հովհաննիսյանի արխիվից են: Նրանց համատեղ կյանքի և ստեղծագործական տարիների մասին պատմող՛՛,-ասաց Զավեն Բոյաջյանը:
Առաջին ֆիլմը կլինի ֆոտոալբոմով: Մհեր Մկրտչյանի մահից հետո թեև բազմաթիվ գրքեր են լույս տեսել, սակայն պատմությունների մեջ Մհեր Մկրտչյանը ավելի շատ անեկտոդային կերպարով է ներկայացված:
Բանախոսները հավաստեցին, որ հուշերի գիրք գրելը բավականին դժվար է, սակայն, մեծ դերասանի կինը փորձում է այսքան տարի հետո վերարտադրել իր կյանքի տարիները:
Թամար Հովհաննիսյանը արդեն մեկնաբանել է լուսանկարներ, ինչը ենթադրում է, որ մինչև ամառ, այսինքն՝ մինչև Մհեր Մկրտչյանի ծննդյան հոբելյանական տարելիցը, առաջին գիրքը պատրաստ կլինի: