29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արոնյանը չկարողացավ շրջանցել Կարլսենին

Ցյուրիխի շախմատային սուպերմրցաշարում կայացել են 5-րդ` վերջին տուրի հանդիպումները: Լեւոն Արոնյանի մրցակիցը իտալացի Կարուանան էր: Ցավոք հայ շախմատիստը պարտվեց վերջին  տուրում և զբաղեցրեց երկրորդ հերիզոնականը 6 միավորով: Առաջին հորիզոնականում Մագնուս Կարլսենն է. նա հավաքեց 8 միավոր` ոչ ոքի խաղալով հնդիկ գրոսմայստեր Անանդի հետ: Մյուս պարտիայում Նակամուրան ոչ ոքի խաղաց Գելֆանդի հետ:

Վարչապետը հոլդի՞նգ է բացում

Henaran.am-ի տեղեկություններով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մտադիր է լրատվական հոլդինգ բացել: Այն մեր տեղեկություններով իր մեջ ներառելու է կայք, թերթ ու հեռուստաընկերություն: Սրանով վարչապետը փորձում է ապահովել իր լոբբինգն ու PR-ը: Կառավարության ղեկավարի խոսնակ Հարություն Բերբերյանը սակայն հերքեց վերադասի նման մտադրությունը: “Եթե ինչ-որ մեկը պատերի տակ բամբասում է, կամ ստատուս է գրում` դա չի կարելի […]

Ինչը տղամարդը երբեք չի ների կնոջը

Շատ կանանց մոտ տեսակետ կա, որ սիրահարված տղամարդը ամեն ինչ կարող է ներել: Սակայն դա այդպես չէ: Որ արարքները տղամարդը երբեք չի կարող ներել կնոջը: Դավաճանություն: Հենց սա է հազարավոր զույգեր բաժանում, այնպես որ նախքան դավաճանելը շատ երկար մտածեք: Հիմարություն: Ընտանիք կազմելու համար տղամարդիկ խելացի կանանց են նախընտրում, իսկ ահա հիմար աղջիկների հետ հիմնականում միայն […]

Մխիթարյանին խանգարեց Մարկո Ռոյսը.СЭ

Դորտմունդի ”Բորուսիան” Գերմանիայի առաջնության հերթական տուրում 2-1 հաշվով դժվարին հաղթանակ տոնեց ”Այնտրախտի” նկատմամբ: Ռուսական Спорт-Экспресс-ը խաղի վերաբերյալ նշում է, որ վերջին անգամ ”Բորուսիան” հաղթել էր նոյեմբերի վերջին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղի վերաբերյալ կայքը գրում է.”Առանձին խոսենք Մխիթարյանի մասին: Այդ խաղից առաջ նա 13 խաղ անցկացրել էր առանց գոլի և 9 խաղ առանց գոլային […]

Շնորհավորել է հեռուստադիտողներին “մարմնավաճառների տարվա” կապակցությամբ /ֆոտո/

BBC հեռուստաընկերությունը, հեռուստադիտողներին չինական օրացույցով ամանորի կապակցությամբ շնորհավորելիս հետաքրքիր վրիպակ է թույլ տվել: Փոխանակ գրելու year of the horse /ձիու տարի/, տիտրերում գրել են year of the whores /մարմնավաճառների տարի/: Արտասանելիս երկու բառն էլ նույն կերպ են հնչում, սակայն բացարձակ տարբեր իմաստ ունեն: Հիշեցնենք, որ Չինաստանում ամանորը նշել են հունվարի 30-ի գիշերը:

Ընդդիմադիր պատգամավորների առանձնազրույցը Աբրահամյանի հետ. ՛՛այդ գործի համար կոմպրոմիսի կգան՛՛ /վիդեո/

Ազգային ժողովի նիստն ավարտվեց: Միայն թե չվերջացավ ոչ իշխանական չորս խմբակցությունների կողմից ներկայացված առաջարկի քննարկումը՝ ստեղծել ՛՛գազային պայմանագրերի՛՛ շուրջ առաջացած անհասականալի հարցերն ուսումնասիրող հանձնաժողով: Դեռևս նիստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀԿ-ին և ՕԵԿ-ին ևս պետք է ընդգրկեին քննարկումներում: Նիստից հետո Հովիկ Աբրահամյանին մոտեցան և շուրջ 20 րոպե առանձին զրուցեցին ՀՅԴ պատգամվոր Արծվիկ Մինասյանը, […]

Կարեն Անդրեասյանը “ավազակ” է. անապաստան ազատամարտիկը մեղադրում է/վիդեո/

78 ամյա Երեմ Ղուկասյանը իր կյանքը նվիրաբերել է՝  հայրենիքին: Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նա կիսվեց իր պատմությամբ: Ազատամարտիկը այսօր փողոցում ապաստան է փնտրում և հայցում Մարդու իրավունքների պաշտպանի հովանավորությունը: Մինչդեռ վերջինս չի արդարացնում ազատամարտիկի սպասումը… Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Իմաստ չի տեսնում

 ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյան գտնում անիմաստ է համարում, որ ոչ իշխանական ուժերը ԱԺ հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչ ունենա: Ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե վտանգավոր չի համար դա, նա պատասխանեց. ՛՛Ի՞նչն է վտանգավոր, մինչև հիմա կեղծում էին, էլի կկեղծեն: Ես ոչ մի իմաստ չեմ տեսնում, որովհետև սա կեղծ ընտրություններով ձևավորված կեղծ մեծամասնություն է, որը ցանկացած […]

Ամեն ինչ խզվել է աշխարհում, ամեն ինչ լցվել է լռությամբ…

ՄԱՐՏՅԱՆ ԱՅԳԻ  Խնձորի ծառ, Քո ճյուղքի մեջ  Թռչուններ կան և ստվերներ: Սլանում է իմ երազը, Լուսնից իջնում քամու թևին:  Խնձորի ծառ: Կանաչել են քո ձեռքերը:  Ճերմակ քունքերը հունվարի Մարտին էլ դեռ երևում են:  Խնձորի ծառ… (Մարած քամի)  Խնձորի ծառ…  (Մի մեծ երկինք):   ԿԱՆԱՉ ԵՐԿՆՔԻ ԽՈՐՔԵՐՈւՄ   Կանաչ երկնքի կանաչ խորքերում Կանաչ աստղերի փայլեր կան […]

Բունդեսթագի պատգամավորը կոչ է անում Էրդողանին ճանաչել 1,5 միլիոն հայերի ցեղասպանությունը

Մինչ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Բեռլին, գերմանացի պատգամավորը մատնանշում է Հայոց ցեղասպանության փաստն ու կոչ անում Անկարային չմոռանալ այդ մասին: “Ես պահանջում եմ Թուրքիայի վարչապետ Էրդողանից, որպեսզի վերջինս Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ու ասորիների Ցեղասպանության փաստը 99 տարուց ավել այլեւս չժխտի“,- այս մասին հայտարարել է Բունդեսթագի պատգամավոր, իշխող Քրիստոնեա-ժողովրդավարական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն խորհրդարանական խմբակցության մարդու իրավունքների աշխատանքային […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված