06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ձվերի շուկան` ՏՄՊՊՀ-ի թիրախում. ինչ է հայտնաբերել Շաբոյանը

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը Henaran.am-ի հետ զրույցում, անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե վաճառքում կրկին ժամկետանց ձու է հայտնվել, նշեց, որ  իրենք չենք վերահսկում դա:

”Մեր իրավասության շրջանակների մեջ չի գտնվում, սակայն մենք ուսումնասիրում ենք ներմուծողների վերջին բողոքները”,-հայտնեց Շաբոյանը:  ”Բողոք էինք ստացել տնտեսավարողներից, որ ներմուծված և տեղական արտադրության ձվերի վրա տարբեր ժամկետներ են, տեղական արտադրողները 25 օր են նշում, իսկ կան որոշ ներմուծողներ, որոնք նշում են 60 օր, այս տեսանկյունից տեղական արտադրողները մրցակցության հարց էին բարձրացնում, որ դա անհավասար մրցակցային պայմաններ է առաջացնում, իհարկե, այդ տեսանկյունից նայում ենք և ուսումանսիրում ենք”,-շեշտեց ՏՄՊՊՀ նախագահը:

Նա տեղյակ չէ, թե արդյոք դեռևս ներկրվում են ձվեր, սակայն նկատեց, որ ուսումնասիրությունները շարունակվում են:

”Ուսումնասիրում ենք` արդյոք 25 օրից ավել ժամկետայնության ձվեր կան շրջանառութան մեջ, թե ոչ, քանի որ համաձայն օրենսդրության` մինչև 25 օր պետք է լինի մակնշումը”:

Հարցին` կան, նա պատասխանեց. ”Մենք հայտնաբերել ենք”:

Հիշեցնենք, որ ”Ժողովուրդը” հրապարակման մեջ անդրադարձել էր սրան. 

”Ժողովուրդ”-ը ՀՀ գյուղնախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պաշտոնական կայքէջից տեղեկացավ, որ այս տարվա մարտի 14-20-ը ՀՀ է ներմուծվել 302 հազար 400 հատ սննդային հավկիթ։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ժամանակավորապես դադարեցվել էր հավկիթի ներկրումը, քանի որ այն խոչընդոտում է Հայաստանում արտադրվող ձվի վաճառքին”։ 

Նշենք, որ հրապարակման նույն օրը Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք ժամկետանց ձվեր կան, նա պատասխանեց, որ նման լուրերին ծանոթ չէ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ