02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Սամվել Ալեքսանյանը Դուբայի “պլյաժում” պառկած էր. Հրապարակ

“Հրապարակը” գրում է, որ երեկ իրենց վերջապես հաջողվել է կապվել Սամվել Ալեքսանյանի հետ։

“Դուբայո՞ւմ եք։ “Այո”։ Ի՞նչ եք անում “էդ կողմերում, աղմուկի մեջ վայրենի”. Էստեղ ասում են՝ ինչ-ինչ պլաններ եք կազմում օլիգարխներով։ “Հենց հիմա պլյաժում մեն-մենակ պառկած եմ”։Քոչարյանն էդտեղ չի՞։ “Ես ոչ մեկին չեմ տեսել”։ Ասում են՝ էդտեղ է եղել, Ձեր հետ է եղել։ “Չեմ տեսել”։ Գագիկ Ծառուկյանին է՞լ չեք տեսել։ “Ես հիմա ծովի ափին մենակ, ընկերոջս՝ Գոգոյի հետ պառկած եմ ու ոչ մեկին չեմ տեսել”։ “Գոգո” ասելով ի՞նչ նկատի ունեք՝ Գագո՞։ “Այ ցավդ տանեմ, Գոգոն՝ մեր ապարանցի տղա է”։Բա ե՞րբ եք վերադառնալու։ “Ամսի չորսին”։ Գոգոյին է՞լ եք բերելու հետներդ։ “Անպայման””,- գրում է թերթը:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ