18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Կարեն Մկրտչյանը խնդրում է դադարեցնել. մեկնեց

՛՛Օգնենք Կարեն Մկրտչյանին՛՛ Facebook-յան էջում ասված է, որ դերասանն արդեն մեկնել է Գերմանիա:  ՛՛Կարենը մեկնեց Գերմանիա 40 րոպե առաջ:Մենք սպասում ենք քո վերադարձին ու աղոթում քեզ համար՛՛: Իսկ Սանյա Պարսադանյանն էլ գրել է. ՛՛ՇԱՏ ՇՏԱՊ ՏԱՐԱԾԵԼՍա Կարենի ցանկությունն է:Այսօրվանից դադարեցվում են բոլոր փողոցային դրամահավաքները: Եթե հանկարծ փողոցում նկատեք նման բան, ապա ոչ մի դեպքում գումար […]

Ռուսաստանը սպառնում է ԱՄՆ-ին “ռադիոակտիվ մոխիրի” վերածել /վիդեո/

Նախօրեին երեկոյան Ղրիմի հանրաքվեի արդյունքների ամփոփման վերաբերյալ  «Вести недели» հաղորդման ժամանակ հաղորդավար Դմիտրի Կիսելյովը սպառնացել է ԱՄՆ-ին ատոմային հարվածով այն դեպքում, եթե Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունը խորանա: Հաղորդավարն ասել է, որ Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ը վերածել ռադիոակտիվ մոխիրի, տեղեկացնում է topnews.ru-ն:

Հավակնորդների մրցաշար.Արոնյան-Սվիդլեր/ուղիղ/

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարում այսօր կայանում է 4-րդ տուրը: Լեւոն Արոնիյանի մրցակիցն է Սվիդլերը: Մյուս պարտիաներում կհանդիպեն Մամեդյարով-Անդրեյկին, Կարյակին-Տոպալով, Անանդ-Կրամնիկ զույգերը: Արոնյան-Սվիդլեր պարտիային կարող եք հետեւել այստեղ: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անանդը: Նա ունի 2.5 միավոր: Սվիդլերը եւ Կրամնիկը ունեն 2-ական միավոր, իսկ Արոնյանը` 1.5:

Ոստիկանությունը չգիտի. աջակցո՞ւմ են Եհովայի վկաներին /վիդեո/

“Եհովայի վկաներ” կազմակերպությունը Հայաստան է ներկրել 50 000 հատ Աստվածաշունչ եւ նվիրում է բոլորին: Տպարգրված այդ “Աստվածաշնչի” եւ իրական “Աստվածաշնչի” միջեւ մոտ 60 տարբերություն կա: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց “Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն ” ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Բացի դրանից, Եհովայի վկաները փողոցում գովազդային վահանակ են դրել ու քարոզում, իսկ ոստիկանությունը ոչինչ […]

Արթուր Սարկիսովը ներողություն է խնդրում երկրպագուներից

Նիժնի Նովգորոդի ”Վոլգայի” կազմում երեկ միակ գոլի հեղինակ դարձած Արթուր Սարկիսովը ”Ռուբինից” կրած պարտությունից հետո ակումբի պաշտոնական կայքի հետ հարցազրույցում ներողություն է խնդրել երկ8պագուներից.”Կցանկանայի ներողություն խնդրել երկրպագուներից այսպիսի արդյունքի համար: Մենք մեծ աջակցություն էինք ունեինք Կազանում: Շնորհակալություն նրանց, որ եկելէին: Մենք զգում էինք նրանց աջակցությունը, սակայն, ցավոք, չուրախացրեցինք Նիժնի Նովգորոդի երկրպագուներին”: Սարկիսովը համոզված է, որ ”Տոմի” դեմ խաղում իր թիմը կանի ամեն ինչ հաղթանակի համար:

Կմեկնարկի ՛՛Բրեյն-ռինգ՛՛ ինտելեկտուալ խաղի ՛՛ՀՀ վարչապետի գավաթ՛՛ 2014-ը

Արդեն հինգերորդ անգամ կմեկնարկի ՛՛Բրեյն-ռինգ՛՛ ինտելեկտուալ խաղի ՛՛ՀՀ վարչապետի գավաթ՛՛ մրցաշարը: Այս տարի մրցաշարին մասնակցելու են պետական 23 գերատեսչությունների թիմեր՝ շուրջ 150 մասնակիցներով: ՛՛ՀՀ վարչապետի գավաթ՛՛ մրցաշարը կազմակերպվում է ՛՛Գիտակների հայկական ասոցիացիա՛՛ և ՛՛Քաղծառայողների ասոցիացիա՛՛ հասարակական կազմակերպությունների կողմից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ: Մրցաշարի նպատակն է խրախուսել ՀՀ պետական կառավարման մարմինների աշխատակիցների մասնակցությունն ինտելեկտուալ […]

“30 դրամը Լֆիկի համար փո՞ղ ա…”

“30 դրամը Լֆիկի համար փող ա”,-զարմացած “Երեւան սիթի”-ում  հաճախորդներից մեկը հարցնում էր գանձապահին:Նշենք, որ տվյալ խանութը պատկանում է Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին: Henaran.am-ի թղթակիցը փորձեց պարզել վրդովմունքի պատճառը: “14 հազար դրամի ապրանք եմ գնել: Խնդրեցի մեծ տոպրակի մեջ դնել, ասացին մեզ մոտ վճարովի է 30 դրամ”,-ասաց մեր զրուցակիցը: Վերջինս զարմացած էր գործարար-պատգամավորի նման […]

Միջազգային հանրությունը չի ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները

Տարբեր պետություններ ու միջազգային կառույցներ իրար հետեւից հայտարարություններ են տարածում` նշելով, որ հրաժարվում են ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Ղրիմում կայացած հանրաքվեին առաջինը արձագանքել է ԱՄՆ-ը: Սպիտակ տունը հրաժարվել է ընդունել Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Ավելին, ԱՄՆ-ը կրկին պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանին` Ղրիմ զորք մտցնելու դեպքում: ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ճապոնիան ևս չեն ճանաչել Ղրիմի հանրաքվեն, տեղեկացնում […]

՛՛Ո՞վ ասաց, որ վարչապետի հրաժարականն ուզողը նախագահի հրաժարականը չի ուզում՛՛

Henaran.am-ի հետ հարցազրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն անդրադառնում է ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների նախաձեռնությանը կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ, իշխանափոխության հավանականությանը:  -Պարոն Բագրատյան, այս օրերին հանդիպում են ոչ իշխանական ուժերը, հանդիպել են նաև ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք այս հանդիպումից: -Ես իմ ակնկալիքները չունեմ, նրանցից հարցրեք: -Դուք, որպես քաղաքական գործիչ, ի՞նչ […]

Մարտի 22-ին ռուսական զորքը կմտնի Ղրիմ.Անդրեաս Ղուկասյան

 «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը և քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձան երեկ Ղրիմում անցկացված հանրաքվեին: Հայտնի է, որ Ղրիմի 50% ընտրատեղամասերի քվեաթերթիկների հաշվարկից ստացված տվյալների համաձայն՝ ղրիմցիների 95,5%-ը քվեարկել է Ռուսաստանին միանալու օգտին: Ինչպիսի զարգացում կարող են ստանալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եղած կոնֆլիկտը:    «Ինձ շատ զարմացնումա Ռուսաստանի երկակի դիրքը: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի