20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հրշեջ-փրկարարների արձագանքը

Հանրապետության տարածքում տեղացած առատ ձյան հետևանքով մարտի 30-ից ապրիլի 1-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ճանապարհների խցանման և ավտոմեքենաների արգելափակման 54 դեպք։ Հրշեջ-փրկարարները խցանումներից և արգելափակումից դուրս են բերել ընդհանուր առմամբ 193 տրանսպորտային միջոց, անվտանգ տարածք է տեղափոխվել 521 մարդ։

Ուժեղ քամու և ձնաբքի հետևանքով վնասվել է 4 շինություն` 2-ը Սյունիքում և մեկական շինություն Արարատի և Շիրակի մարզերում։

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ուժեղ քամու հետևանքով ծառերի շրջման վերաբերյալ 13 ահազանգ, որից 12-ը Երևանում, մեկը` Գեղարքունիքի մարզում։ Երևանում գրանցված 12 ահազանգերից 4-ի դեպքում ծառերը շրջվել են տրանսպորտային միջոցների վրա, 7-ը` ճանապարհներին և մեկը շինության վրա։

Մարտի 31-ին ժ.14. 00-ի դրությամբ ՀՀ ամբողջ տարածքում ուժեղ քամու և ձնաբքի հետևանքով հոսանքազրկված համայնքների հոսանքամատակարարումը վերականգնվել է:

Ապրիլի 1-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ են միջպետական նշանա¬կության Սոթք–Քարվաճառ և հանրապետական նշանակության Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:
Դժվարանցանելի է միջհամայնքային 1 ավտոճանապարհ:

Հանրապետության տարածքում` ապրիլի 01-05-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 01-ի ցերեկը, 02-05-ին կբարձրանա 8-10 աստիճանով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ