Նախարարը բարձրախոսով զանգեց Շուշանին… Շուշանն ասեց…/վիդեո/
Իրինա Ղազարյանը, ում որդին՝ Արթուր Ղազարյանը զինծառայության ժամանակ մահացել է 2010 թվականին, պահանջում է, որ որդուն սպանողները պատժվեն: Պաշտոնական վարկածի համաձայն Արթուրը մահացել է գլխուղեղում ունեցած ուռուցքի պատճառով, որին սակայն չի հավատում մայրը: Նա պնդում է, որ որդու մարմնի վրա առկա են եղել բռնության հետքեր և մայրական սիրտը չի սխալվում՝ Արթուրին սպանել են:
Իրինա Ղազարյանը այս տարիներին հանդիպել է բոլոր իրավասու մարմիններին : Օրերս նա հանդիպել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:Այդ մասին նա տեղեկացրեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում:
Նա նախարարին խնդրել է ուշադրություն դարձնել հեռուստահաղորդման ժամանակ՝ ԱԺ պատգամավոր և երգչուհի Շուշան Պետրոսյանի արտահայտությանը, որտեղ վերջինս հավաստում է, որ Հադրութում զոհված 9 զինվորների պատմություն կա:
“Իմ տղային սպանել են ու ես գիտեմ ով, իրանց արյունը իմ տղայի արյան մեջ շաղվածա: Շուշան Պետրոսյանը գիտի չի ասում……Նախարարը բարձրախոսով զանգեց Շուշանին, ու ասեց, որ էստեղա Արթուր Ղազարյանի մայրը՝ տիկին Իրինան: Շուշանն ասեց էտ ծնողը ինձ վիրավորել է: Ես էլ ասում եմ, եթե ես իրեն վիրավորել եմ թող իմ նման փաստեր ներկայացնի”,-նշեց Իրինա Ղազարյանը:
Շարունակությունը՝ Henaran.am-ի տեսանյութում: