19 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ուկրաինայի հինգ դասերը

“Ղարաբաղ” կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով  Ուկրաինայի իրադարձություններին` մասնավորապես ասաց, որ պիտի 5 դաս քաղել: Առաջին դասը,  որ երբ ժողովուրդը ոտքի է կանգնում, պետք է ուշադիր լինի, առաջնորդվի իր նպատակներով եւ երբեք թույլ չտա, որ իրեն օգտագործեն։ Մինչդեռ Մանուչարյանի համոզմամբ,  Ուկրաինային օգտագործեցին, չնայած որ նրանք կոռուպցիայի, թալանի ու անմարդկային կյանքը վերջ դնելու […]

Ո՞ր իրավունքով պարոն նախարար. ազատամարտիկները վիրավորվել են

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի”  հանձնախմբի անդամները անդրադարձան նաև Սեյրան Օհանյանի հայտարարությանը արդեն 6 ամիս անազատության մեջ գտնվող պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի մասին:  Ազատամարտիկներին վիրավորել է այն , որ նախարարի դիտարկմամբ  Վոլոդյա Ավետիսյանը խախտել է պայմանավորվածությունը եւ շարունակել է բողոքի ցույցերը: “Սեյրան Օհանյանը չպիտի ասի, թե ինչպիսինն է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: […]

Տաք հագուստ՝ անօթևաններին

  Մարտի 17-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը տաք հագուստ տրամադրեց ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնում բուժվող անօթևան հիվանդներին։ ՀՀ առողջապահության նախարարության ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի տնօրեն Նորայր Դավիդյանը տեղեկացնում է, որ ցրտաշունչ ձմռան հետևանքով ցրտահարված անօթևաններ են տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնն այդ հիվանդների հետագա ճակատագիրը լուծելու համար համագործակցում […]

Կդիմի Եվրոդատարան

Հայաստանի քաղաքագետների միության մամլո ծառայությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասված է. ՛՛Քրեական հետապնդման անվան տակ երկու տարուց ավել շարունակվող խայտառակ քաղաքական հալածանքը, որը սկսվեց ՔՀՄ նախագահի 2012 թվականի ԱԺ ընտրություններին ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցության ընտրացուցակով մասնակցությունից եւ միասնական ընտրական շտաբի աշխատանքների համակարգումից, Հմայակ Հովհաննիսյանի պատգամավորական մանդատից հրաժարվելու պատճառ դարձավ, նշանավորվեց ՀՔՄ կենտրոնական գրասենյակի մուտքի ավերումով, թեւակոխում […]

Ապրիլի 1-ից կգործարկվեն մայրաքաղաքի բոլոր ցայտաղբյուրները, ապիրլի 7-ից՝ շատրվանները

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ «Ձեզ համար, կանայք» խորագրով առողջապահական ակցիայի շրջանակում նախորդ շաբաթվա ընթացքում քաղաքապետարանի ենթակայության համաբուժարաններ է դիմել 3786 կին: Կատարված տարբեր հետազոտություններից հետո 371 կին ուղեգրվել է վիրահատության, որոնցից 71-ն արդեն վիրահատվել են: Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ է  2012-2013թթ. ընթացքում […]

“Բաղնիքից հետո պահպանակը գցի հացի տոպրակի մեջ…..” /վիդեո/

Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց եւ ավարտվեց  29-ամյա անմեղսունակ Էմիլ Դոխոլյանի դատավարությունը:Քրեական գործ է հարուցվել ՀՀ “Քրեական օրենսգրքի” 258 հոդվաշի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի, Դոխոլյանը, խուլիգանական մղումներից ելնելով, հասարակության եւ բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանք դրսեւորելով՝ Տ. Մեծի 10 հասցեում գտնվող “Երեւան սիթի” սուպերմարկետի հացի տոպրակի մեջ օգտագործած պահպանակ է դրել` դիտավորությամբ […]

ՀՊՃՀ-ի ռեկտորը հրաժարական է տվել /լրացված/

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Արա Ավետիսյանը աշխատանքից ազատման դիմում է գրել: Այս մասին հայտնում է NEWS.am-ը: Մեզ հետ զրույցում ռեկտորը ոչ հերքեց, ոչ հաստատեց այս տեղեկությունները: ՛՛Զբաղված եմ հիմա՛՛,-ասաց նա ու լսելով հարցը՝ անջատեց հեռախոսը: ԿԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը Henaran.am-ին ասաց, որ ԿԳ նախարարի կողմից նման հրաման չկա: Հիշեցնենք, որ […]

Ադրբեջանցինե՞ր: Նման ազգ չկա. Ժիրինովսկի /վիդեո/

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, օրերս Պետդումայում ելույթ ունենալիս, անդրադարձել է ադրբեջանցիներին: Նա ասել է, որ նման ազգ չկա, գրում է ադրբեջանական haqqin.az-ը: « Ի՞նչ է նշանակում Ադրբեջանը թարգմանաբար: Ազեր նշանկում է   Խազար, այսինքն՝ Կասպից ծով, բաջա՝ երկրամաս: Այսինքն նրանք մարդիկ են, որոնք ապրում են Կասպից ծովի ափին: Հիմա ինչ, դա ազգությո՞ւն է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի