03 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Հրդեհ Վանաձորում. 3 վիրավոր

Մարտի 21-ին, ժամը 02.31-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սունդուկյան փողոցի թիվ 37 տանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Թիվ 37 տանը այրվել է հյուրասենյակի բազմոցը և գորգը: Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներով Վանաձորի բժշկական կենտրոն են հոսպիտալացվել նույն […]

Այս անգամ Սուրեն Սուրենյանցը ծեծ չի կերել. Իրավունք

Անցյալ շաբաթվա վերջին, հայտնի դարձավ, որ բազմաթիվ սկանդալների հերոս Սուրեն Սուրենյանցը, մի քանի ժամ Երեւանից դուրս գտնվող մի ռեստորանում ժամանակ անցկացնելուց հետո, զանգել  է ոստիկանություն, զգուշացնելով, թե փող չունի ռեստորանին վճարելու համար եւ, երբ դրա մասին կտեղեկանան ռեստորանատերերը, նա վստահ է, որ ծեծ կուտի: Ժամանած ոստիկանները իսկապես հայտնաբերել են Սուրեն Սուրենյանցին, որը մի լավ կերել խմել էր, սակայն գրպանները […]

Արյունը ծախել` երեխաների համար հաց է առել. Առավոտ

 ”Առավոտը” գրում է. ”Տիկին Սոաաննան արյան պատվավոր դոնոր է, իր արյամբ շատ մարդկանց կյանքեր է Փրկել, բայց արյունը հանձնել է ոչ միայն մարդասիրու­թյունից դրդված, այլեւ երեխանե­րի համար սնունդ գնելու, որպես­զի, ինչպես ինբն է ասում՜ սովից չմեռնեն: ”Աոավոտի” հետ զրույցում Սուսաննա Գրիզորյանը պատմեց, որ տարիներ ի վեր սոցիալական վատ պայմանների պատճառով երեխաները հոզեկան հիվանդու­թյուններ են տուն […]

ԵՄ երկրներն ընդլայնել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոն հայտարարել է, որ Եվրամիության անդամ երկրները ընդլայնել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները՝ Ղրիմում այդ երկրի քաղաքականության պատճառով: Այդպիսով` սահմանափակումներ կկիրառվեն ոչ թե 12, այլ 33 անձանց դեմ: Նախկինի պես նախատեսվում է սառեցնել այդ անձանց հաշիվները և արգելել նրանց մուտքը Եվրամիության երկրներ:  Բացի այդ, հետաձգվել է հունիսին Սոչիում կայանալիք ԵՄ- Ռուսաստան […]

Մեր ժողովուրդների հարևանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն. Ս. Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին Նավրոզի առթիվ. ”Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդերին Նավրոզի կապակցությամբ: Մեր ժողովուրդների հարևանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, և այսօր քրդական համայնքը Հայաստանի հասարակության կարևոր մասն է: Մենք ձեր հոգսերը հավասարապես մերն ենք համարում և ձեզ հետ ուրախանում ձեր հաջողություններով: Նոր տարին և գարնան զարթոնքը […]

”Մխիթարյանը ակտիվ էր եւ հարձակման, եւ պաշտպանական գծում”.Sport-Express

Sport-Express-ը գնահատել է ”Բորուսիա”-”Զենիթ” հանդիպման մասնակից ֆուտբոլիստներին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը արժանացել է իր թիմի ամենաբարձր գնահատականին` 6.0: ”Ակտիվ էր եւ հարձակման, եւ պաշտպանական գործողություններում, շատ էր տեղաշարժվում, պրեսինգի էր դիմում ”Զենիթի” պաշտպանների դեմ: Աչքի ընկավ մի շարք վտանգավոր փոխանցումներով”,-գրում է կայքը: ”Բորուսիայից” Մխիթարյանի պես 6.0 միավոր են ստացել Կելը եւ Շմելցերը:

Դավիթ Սարգսյանի ”թանկարժեք” այցը. Ժամանակ

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը երեկ երկօրյա այցով մեկնել է Մոսկվա:  Նրա այցը վարչապետի որոշմամբ գնահատվել է  2 մլն դրամ՝ մոտ 5 հազար դոլար։ Թե Դավիթ Սարգսյանը 5 հազար դոլարը Մոսկվայում ինչպես է ծախսելու, հայտնի չէ, սակայն անհավանական է, որ 2-օրյա գործուղման ծախսերը 5 հազար դոլար արժենան։  Տևական ժամանակ է՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարում է շռայլության հարկ սահմանելու անհրաժեշտության մասին: […]

Արտագաղթի նոր ”հոսքագիծ”. Իրատես de facto

Վերջերս ՌԴ կառավարության հաստատած օրենքը բավականին մեծ աշխուժություն է առաջացրել Հայաստանի գյուղական համայնքներում, որտեղ ”խոպանչիների” թիվը մեծ է: Ըստ այդ օրենքի՝ նախկին ԽՍՀՄ երկրներում բնակվող քաղաքացիները կարող են երեք ամսում հեշտությամբ ՌԴ քաղաքացի դառնալ, եթե հրաժարվեն սեփական երկրի քաղաքացիությունից:Գյուղերում ապրող մեր հայրենակիցները ոգևորված են այս օրենքով, շատերն անգամ ընտանիքներով որոշել են լքել երկիրը. երիտասարդները` աշխատանքի, […]

Մանրամասներ սահմանի երեկվա միջադեպից. Ժողովուրդ

 Մարտի 19-ին Լեռնային Ղարաբաղում մահացած զինծառայող Արման Ղուկասյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ 365-րդ հոդվածի 3-րդ մասով’ մարտական հեր­թապահություն կամ մարտական ծա­ռայություն կրելու կանոններ խախտե­լը, որն առաջացրել Է ծանր հետեւանք­ներ: ”Ժողովուրդ”-ի տեղեկություննե­րով’ զինվորները միմյանց շփոթել են հակառակորդի հետ, ինչի հետեւանքով դիրքերում հնչել է կրակոց եւ Արմանը սպանվել է, իսկ 26-ամյա սպա Վարազդատ Զաքարյանը’ […]

Վարդանիկի գովքը Պուտինին. Ժամանակ

      Իր ռուսական հայացքներով, ռուսամետությամբ հայտնի Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ ճիշտ է համարում Ղրիմի և Ուկրաինայի հարցում Պուտինի դիրքորոշումը, իսկ Ղրիմը Ռուսաստանին միացնելու որոշումը համարում է ”փայլուն”: ”Շատ ճիշտ արեց Պուտինը, ես իրա ցավը տանեմ, էդպես է պետք, որովհետև դա իրենց պապական հողն է”,-”Ժամանակին” երեկ ասաց Վ. Ղուկասյանը: ”Ինչու պետք է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի