08 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Ավստրալիայում պաշտոնապես “երրորդ սեռ” է հայտնվել /ֆոտո/

Ավստրալիայի Գերագույն դատարանը սխալ է համարել մարդկանց միայն տղամարդկանց ու կանանց մեջ բաժանելը: Ավստրալիայում այժմ պաշտոնապես երեք սեռ գոյություն ունի` իգական, արական եւ չեզոք:   Այս որոշումը կայացվել է մի հայցվորի դիմումի հիման վրա, ով նշել է, որ տղամարդ է ծնվել, սակայն 1983 թվականին սեռափոխության վիրահատություն է տարել եւ որոշել լինել “ոչ տղամարդ, ոչ կին”: 

՛՛Կլինեն այլ կադրային փոփոխություններ ևս՛՛

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար, ՛՛Ազգային անվտանգություն՛՛ կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը վստահ է՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ չէ տեղեկացել, որ պետք է հրաժարական ներկայացնի: ՛՛Իհարկե, հրաժարականի դիմում ներկայացրել է, որևէ խնդիր լինել չի կարող: Ես չեմ ընդունում այն մեկնաբանությունները, որ ինքը այդ օրն է իմացել, որ պետք է հրաժարական տա՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Իսագուլյանը: […]

Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 4-ին՝ ժամը 17:30–ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց  է։  Հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:   Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:   Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:      ՀՀտրանսպորտիևկապինախարարության լրատվականծառայություն  

Տեղի է ունեցել Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գևորգյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի 100-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Զեկուցելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ տարվա ընթացքում կիրականացվեն բազմաթիվ միջոցառումներ: Մասնավորապես, ապրիլի 14-ին՝ Համո Սահյանի ծննդյանն օրը, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի օպերայի և բալետի ազգային […]

Յուրա Մովսիսյանը ի՞նչու է լավ խաղում. Ռուբեն Հայրապետյանը մեկնաբանեց/վիդեո/

Այսօր ֆուտբոլասերների և մարզական լրագրողների հետ հանդիպում քննարկման ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը խոսեց նաև մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման հեռանկարների մասին: Նա նկատեց, որ ինքը շարունակ աշխատանքներ է կատարում այդ ուղղությամբ, սակայն մեծագույն խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ մենք միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզիչներ չունենք: Նա նկատեց, որ 15-16 տարեկան ֆուտբոլիստը չպետք է ֆիզիկական […]

Միխայել Շումախերն աստիճանաբար ուշքի է գալիս

Կոմայի մեջ գտնվող գերմանացի ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել։ Նա սկսել է գիտակցության ազդնշաններ տալ: Մասնագետները հայտնում են, որ դա չի կարող միանշանակ խոսել առողջացման մասին, սակայն կարող է պատճառ դառնալ կոմատոզ վիճակից դուրս գալու վերաբերյալ: Նրա մենեջեր Սաբինա Կեմը հայտարարել է.”Միխայելի վիճակը լավանում է… նա գիտակցության ազդանշաններ է տալիս”: Ավտոարշավորդը […]

Ինչ նոր Կառավարություն ուզում եք, երկնքից իջեցրեք…

”Ես չեմ կարծում, որ հիմա գլխավոր խնդիրը Կառավարության հրաժարականն է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ‘’Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի” փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: ‘’Նույնիսկ ավելին` այսպիսի Կառավարությունը և նրա նման գործելակերպը պայմանավորված է նախ  և առաջ նրանով, թե ինչպիսի Ազգային ժողով մենք ունենք, ինչպիսի քաղաքական դաշտ և միանգամայն ապաքաղաքական դաշտի պարագայում ինչ Կառավարություն ուզում եք, փոխեք, […]

ՄԱԿ-ն աջակցում է պաշտպանական բարեփոխումների գործընթացին

ՀՀ պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով միջազգային կազմակերպությունների հետ բազմակողմանի ու բաց համագործակցության ծավալման իր մոտեցումներին, և նպատակ հետապնդելով ՊՆ իրավասության շրջանակում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման գործընթացում օգտագործել միջազգային կազմակերպությունների ներուժն ու փորձագիտական աջակցությունը, շրջանակային համագործակցություն է ծավալում ՄԱԿ-ի մասնագիտացված կառույցների հետ: Համագործակցության շրջանակում ապրիլի 4-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունեց ՄԱԿ-ի […]

Նախագահն ընդունեց կառավարության հրաժարականը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ  ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱUԻՆ Ղեկավարվելով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ. 1. Ընդունել Հայաuտանի Հանրապետության կառավարության հրաժարականը: 2. Հայաuտանի Հանրապետության կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը: 3. Uույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում uտորագրման […]

Զորահավաքային մարմնի նիստ Սյունիքում

ՀՀ Սյունիքի մարզպետ, ՀՀ զորահավաքային մարմնի ղեկավար Վահե Հակոբյանն այսօր հրավիրել է զորահավաքային մարմնի նիստ: ՀՀ Սյունիքի մարզի զորահավաքային մարմնի անդամների, ինչպես նաեւ մարզի քաղաքային համայնքների եւ առողջապահական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ քննարկվեցին զորահավաքային նախապատրաստական աշխատանքների, ինչպես նաեւ քաղաքացիական պաշտպանության համակարգի աշխատանքների իրականացման եւ առկա խնդիրներին առնչվող հարցեր: Մարզի զորահավաքային մարմնի ղեկավարին ներկայացվել եւ զեկուցվել է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի