16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճի միտումները շարունակվում են

Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ նախորդ տարվա համեմատությամբ արձանագրված գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի աճը հուսալի նախադրյալներ ստեղծեց այս տարիևս կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալների աճի միտումները պահպանելու համար: Միայն մարտ ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, հանրապետությունում մսիարտադրության ծավալներն աճել են շուրջ 5 %, կաթինը` 6.7 %, իսկ ձվինը` 6.1 % -ով:

Այս հանգամանքն  իր ազդեցությունն է թողել նաև կենդանական ծագման մթերքների ներկրման և արտահանման հաշվեկշռի վրա: Այսպես, 2014 թվականի ապրիլի 15-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածիհամեմատությամբ, հանրապետությունից արտահանված մսի և մսամթերքի ծավալներն ավելացել են 144.4 %-ով, իսկ պանրինը` 168.3 %-ով: Գրեթե 160 %-ով ավելացել է նաև ձկան և ձկնամթերքի արտահանումը: Սրանզուգահեռ, սակայն, մսամթերքի ներկրումը նվազել է 626 տոննայով, իսկ կաթի փոշունը` 207.1 տոննայով:

Ի դեպ, ընթացիկ տարում նկատվող մսի արտադրության ծավալների աճով են պայմանավորված ներկայումս հանրապետության ներքին շուկայում նկատվող մսեղիքի գնանկման միտումները:

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայանության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ