Խորհուրդ է տրվում կարդալ առանց էմոցիաների
ԱԱԽ և ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը սոցցանցում այսպիսի գրառում է արել.
“Արթուր Բաղդասարյանի կենսագրությունը: Խորհուրդ է տրվում կարդալ առանց էմոցիաների
Հատված կոալիցիային մաս չկազմելու ՕԵԿ քաղխորհրդի հայտնի որոշումից.
“ՕԵԿ-ը հրապարակային կերպով արտահայտել է իր մոտեցումը կառավարության ղեկավարի մեր թեկնածուի շուրջ: Մենք համոզված էինք, որ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ով 4 տարի արդյունավետ կառավարել է Ազգային ժողովը, ունեցել է կարևոր դերակատարում Անվտանգության խորհրդի կայացման գործում՝ համակարգելով երկրի ներքին և արտաքին կարևորագույն ոլորտներում բարեփոխումներին ուղղված շուջ մեկ տասնյակ միջգերատեսչական, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցության միջգերատեսչական հանձնաժողովների գործունեությունը, իրավունք ուներ հավակնելու երկիրը տնտեսական դժվարին իրավիճակից դուրս բերելու առանցքային դերակատարմանը՝ երկրի Նախագահի և կոալիցիոն դաշնակիցների հետ”:
Հիմա ներկայացնում եմ Արթուր Բաղդասարյանի կենսագրությունն ամբողջությամ` մեկնաբանությունները թողնելով ընթերցողին:
Այսպես.
Արթուր Վահանի Բաղդասարյանը ծնվել է 1968 թ. նոյեմբերի 8-ին` Երևանում:
Ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1985-1986թթ. ընդունվել և ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի իրավագիտության կուրսերը:
1986թ. ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, որն ավարտել է 1992 թ.:
1988-1989 թթ. ծառայել է ԽՍՀՄ բանակում:
Բուհական ուսմանը զուգընթաց` 1989-1993 թթ. աշխատել է “Ավանգարդ” թերթում` իր գործունեությունն սկսելով որպես թղթակից, ապա դարձել է բաժնի վարիչ, այնուհետև` խմբագրի տեղակալ:
Արժանանալով ընտրողների վստահությանն` Արթուր Բաղդասարյանը 1992թ. սեպտեմբերին ընտրվել է Շենգավիթի շրջանային խորհրդի պատգամավոր, 1993 թ. ընտրվել է շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ` հանդիսանալով տեղական ինքնակառավարման ղեկավար մարմիններում ամենաերիտասարդ պաշտոնյան:
1995 թ. հուլիսի 5-ին Շենգավիթի թիվ 5 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր` դառնալով խորհրդարանի ամենաերիտասարդ պատգամավորը:
Արթուր Բաղդասարյանն 1994-1997 թթ. Սովորել և ավարտել է ՌԴ նախագահին առընթեր Պետական ծառայության ակադեմիան գերազանցության դիպլոմով:
1995 թվականին ստացել է իրավագիտության թեկնածուի, 1997-ին` իրավագիտության դոկտորի, 1998թ. պրոֆեսորի կոչում` դառնալով ՀՀ-ում իրավագիտության ամենաերիտասարդ դոկտոր, պրոֆեսորը:
1995 թ. սեպտեմբերին ընտրվել է Հայաստանի Իրավագետների և քաղաքագետների միության նախագահ:
1997թ. իր համախոհների հետ միասին հիմնադրել է “Օրինաց երկիր” կուսակցությունը, իսկ 1998թ. կուսակցության անդրանիկ համագումարում ընտրվել նախագահ:
1998 թ. ընտրվել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1999թ., մայիսի 30-ին Շենգավիթի թիվ 21 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր: ԱԺ-ում ձևավորել է “Օրինաց Երկիր” խմբակցությունը, որի ղեկավար է ընտրվել 1999թ. սեպտեմբերին:
1999-2003 թթ. եղել է հայ-ֆրանսիական պատգամավորական խմբի ղեկավար:
2003 թ. մայիսի 25-ին գլխավորելով “Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ցուցակը, ընտրվել է երրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր:
2003 թ. հունիսի 12-ին Արթուր Բաղդասարյանն ընտրվել է Ազգային Ժողովի նախագահ` դառնալով Հայաստանի երեք հանրապետությունների և աշխարհի խորհրդարանների պատմության մեջ խորհրդարանի ամենաերիտասարդ ղեկավարը:
2004թ. ընտրվել է Միջազգային քրիստոնեադեմոկրատական համաշխարհային խորհրդարանական Ինտերնացիոնալի փոխնախագահ, իսկ 2005թ. մարտին` гÛÏ³Ï³Ý µ³ñ»Ï³ÙáõÃÛ³Ý ËáñÑñ¹³ñ³Ý³Ï³Ý í»Ñ³ÅáÕáíի նախագահ:
2005 թ. նոյեմբերին ընտրվել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահ:
2006 թ. մայիսի 29-ին հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պաշտոնից:
2007 թ. փետրվարին ընտրվել է Եվրոպական հանձնաժողովի ֆինանսավորմամբ հիմնադրված Կովկաս-Կասպյան միջազգային հանձնաժողովի համանախագահ:
2007 թ. մայիսի 12-ին “Օրինաց երկիր” կուսակցության համամասնական ցուցակով ընտրվել է ՀՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր և գլխավորել ՕԵԿ խորհրդարանական խմբակցությունը:
2008 թ. փետրվարի 19 նախագահական ընտրություններում “Օրինաց երկիր” կուսակցության կողմից Արթուր Բաղդասարյանը առաջադրվել է որպես Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածու:
2008թ. նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար:
2000 թվականից Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2002 թվականից` Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահը:
2013թ. մայիսին Մոսկվայում ընտրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Ակադեմիայի հոգաբարձուների խորհրդի նախագահ:
2013թ. սեպտեմբերի 19-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ:
Արթուր Բաղդասարյանի գործունեությունը բարձր գնահատականի է արժանացել բարեկամ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից: Նա պարգևատրվել է Ֆրանսիայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ավստրիայի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով, շքանշաններով և մեդալներով, ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի շքանշանով, Համաշխարհային խորհրդարանական միության, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պարգևներով: Պարգևատրվել է նաև Ֆրանսիայի սենատի, Իտալիայի խորհրդարանի, ՌԴ Դաշնային ժողովի մեդալներով:
2010 թվականից հանդիսանում է Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր, 2011 թվականից` Ռուսաստանի Դաշնության անվտանգության և պաշտպանության ակադեմիայի իսկական անդամ, պրոֆեսոր:
2008-2013թթ.-ի ընթացքում, որպես Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, Արթուր Բաղդասարյանը նշանակվել է թվով 10 միջգերատեսչական հանձնաժողովների նախագահ, որոնց կողմից բազմաթիվ կարևորագույն ուղղություններով մշակվել են մեր երկրի ռազմավարական զարգացմանն ու անվտանգության ապահովմանն առնչվող կարևորագույն փաստաթղթեր, ապահովվել է դրանց աստիճանական ներդրման գործընթացը:
Այսօր Արթուր Բաղդասարյանը գլխավորում է ինչպես արտաքին քաղաքական կարևորագույն ուղղություններով` ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության և Եվրոպական կառույցների հետ համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովները, այնպես էլ տեղեկատվական անվտանգության, թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի, ռազմական արդյունաբերության համակարգի բարեփոխումների և զարգացման հարցերի, Հայաստանի սահմանային անվտանգության ապահովման և սահմանների համալիր կառավարման ծրագրերի իրականացման ընթացքը դիտարկող միջգերատեսչական հանձնաժողովները, համակարգում է շուրջ 40 միջգերատեսչական աշխատանքային խմբերի գործունեությունը:
2010թ. Արթուր Բաղդասարյանը ԱՊՀ երկրների սահմանային անվտանգության ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ԱՊՀ անդամ պետությունների Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի բարձրագույն մեդալով:
2011թ. Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի կողմից հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ունեցած ներդրման համար պարգևատրվել է ՌԴ Անվտանգության խորհրդի մեդալով:
2012թ. ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” առաջին աստիճանի բարձր շքանշանով:
2012թ. պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության բարձրագույն մեդալով:
2013թ. Արթուր Բաղդասարյանը պարգևատրվել է “Հավաքական անվտանգության պայմանագրի” կազմակերպության բարձրագույն պարգևով` մեդալով ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի զարգացման և ամրապնդման գործում մեծ ավանդի, ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդման, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումների գործնական իրականացմանն ակտիվ մասնակցության համար:
Արթուր Բաղդասարյանը մի շարք գիտական մենագրությունների, 200-ից ավելի գիտական և հրապարակախոսական հոդվածների հեղինակ է:
Տիրապետում է ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն լեզուներին:
Արթուր Բաղդասարյանն ամուսնացած է, ունի երեք զավակ: