02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՀ-ում Չինաստանի դեսպանը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի շնորհավորական ուղերձը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին: Դեսպանը շնորհավորել է Հովիկ Աբրահամյանին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հայտնել, որ պատրաստ է սերտորեն փոխգործակցել տարբեր ծրագրերի իրականացման գործում:

Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մեծապես կարևորում է Հայաստանի բարեկամ Չինաստանի հետ հետագա հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը: Այդ առումով, զրուցակիցները քննարկել են հայ-չինական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր:

Հանդիպմանը Թիան Չանչունը Հովիկ Աբրահամյանին է փոխանցել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի շնորհավորական ուղերձը, որում մասնավորապես ասված է. «Բարձր եմ գնահատում այն, որ Դուք երկար ժամանակ ջանք եք գործադրել հայ-չինական հարաբերությունների զարգացման գործում, ներդրել՝ կարևոր ավանդ երկկողմ համագործակցության առաջընթացի համար: Չինական կողմը կարևոր նշանակություն է տալիս չին-հայկական հարաբերություններին: Ես պատրաստ եմ Ձեզ հետ միասին ջանք գործադրել, որպեսզի կայուն կերպով ամրապնդվի փոխշահավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ