21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

”Թող մազոխիզմով ոչ ոք չտառապի”

 ”Այն, որ Հովիկ Աբրահամյանը որպես Աժ նախագահ կարողանում էր համախմբել կարևորագույն  հարցերի շուրջ, նաև որոշակի մթնոլորտ ապահովել,  դա փաստ է, այն, որ այդ քաղաքական ուժերն էլ առանձին միավոր են և իրենց ծրագրերը, իրենց աշխատելաոճն ու  պլաններն ունեն, դա էլ է փաստ, հետևաբար, որ մենք ասենք  այլընտրանքն ի՞նչ է անելու, դա ճիշտ չի լինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը` մեկնաբանելով  ոչ իշխանական քառյակից հնչող տեսակետները, թե վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանին առաջադրելով փորձ է արվում մեղմել Կառավարությանն ուղղված քննադատությունները։

”Մենք ունենք մեր ծրագրերը մեր նպատակները, նշանակել ենք նոր  վարչապետ, ձևավորում ենք նոր Կառավարություն, կարևոր է և սկզբունքային հարց է, թե ինչ քայլերով  պետք է այսուհետ առաջ գնանք։ Ուզում եմ, որ երկրում մթնոլորտը փոխվի, հանդուրժողականությունը, համերաշխությունը, լավ տրամադրությունը, ապատիան, հիասթափությունը տեղերով փոխվեն, այսինքն՝ կայնքը շատ լավ է՝ ժպտացեք”,-հորդորեց ՀՀԿ-ական պատգամավորը։

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե նորանշանակ վարչապետը միանգամից սուր արձագանքներ տվեց առաջին նախագահին, ապա Սահակյանը նկատեց. ”Ես չեմ կարծում, որ վարչապետը առավոտյան  աշխատանքի գնալուց որոշեց նման հայտրարություն տարածել ու նոր գնալ աշխատանքի, կար խոսք, որին արձագաքել է,  մեր երկրի նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նաև ես ու մեր թիմը տարբեր ներկայացուցիչներ տարբեր լրատվամիջոցներում, մենք չենք վիրավորում, չենք կպնում, չենք ճնշում որևէ  մեկին կամ որևէ թիմի, բայց մեզ հետ կապված որևէ  քայլ անպատասխան չի մնա: Դա ապացուցել ենք, ոչ միայն չի մնում, այլ մեկին երեք-չորս միշտ ստանում են, և դա փաստ է, հետևաբար, թող մազոխիզմով ոչ ոք չտառապի”։  

Հարցին, թե հասարակությունը երբ իր մաշկի վրա կզգա փոփոխություններ, նա պատասխանեց. ”Իմ պատկերացմամբ` երբ կառավարությունը կձևավորվի, ծրագիրը կունենանք, նաև շատ արագ իմ ցանկությունն է, սրտի խոսքն է, որ մեր ժողովուրդը դա զգա, որովհետև դա առաջնային, գերխնդիր է”։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ