19 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Սերժ Սարգսյանն առաջարկել է բաժակ բարձրացնել

Ի պատիվ պաշտոնական այցով Թուրքմենստանում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ այսօր երեկոյան Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի անունից տրվել է պաշտոնական ընդունելություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը փոխադարձ բաժակաճառերում անդրադարձել են հայ եւ թուրքմեն ժողովուրդների դարավոր բարեկամությանն ու պատմական անցյալին, երկու երկրների հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին եւ այդ հարաբերությունների շարունակական խորացման ու փոխշահավետ համագործակցության զարգացման հնարավորություններին: Հայաստանի […]

Ներդրվելու է հանրային կառավարման գնահատման նոր համակարգ

Ապրիլի 8-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց ԵՄ Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի անդրսահմանային համագործակցության ներքո գործող «Սևծովյան ավազանի երկրների համատեղ գործողությունների 2007-2013» ծրագրի շրջանակներում իրականացվող  «Կատարելություն հանրային հատվածում» ծրագրի փորձագիտական խմբին` ծրագրի համակարգող Ջորջ Սթամպոուլիսի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին «Կատարելություն հանրային հատվածում» ծրագրի շրջանակում Հայաստանի հանրային կառավարման ոլորտում ընդհանուր գնահատման մոդելային […]

“Տասը դաս` մի ցեղասպանության մասին”

Օսմանյան կայսրության ծնունդը ժամանակավրեպ էր Կիրակի ապրիլի 6-ի երեկոյան, «ՀԱՅԱՍՏԱՆ» հասարակական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ եւ համագործակցությամբ՝ «Հայ-հունական ուսումնասիրությունների կենտրոն»-ի հայ եւ հույն հասարակությանը ներկայացվեց` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված տասը դասախոսությունների շարքից` առաջինը: «Տասը դաս` մի ցեղասպանության մասին» վերնագրով նեկայացվող դասախոսությունները յուրովի վերլուծական հայացք են նետում Թուրքիայի կողմից հայերի դեմ իրականացված Մեծ ոճրագործության պատճառների, պայմանների […]

Փոքրիկ արքայազն Ջորջի առաջին ճամփորդությունը /ֆոտոշարք/

Մեծ Բրիտանիայի փոքրիկ արքայազն Ջորջը ծնողների Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլիամի հետ մեկնել է իր առաջին ճանապարհորդությանը: Նրանք գտնվում են Նոր Զելանդիայում, դատելով լուսանկարներից` ճամփորդույթունը բավական հետաքրքիր է անցնում:

”Ոսկե մեդալի ակնկալիքով էի մեկնել Եվրոպայի առաջնությանը”.Գարիկ Բարսեղյան

Ինչպես հայտնել էինք, Ֆինլանդիայում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները նվաճել էին 1 արծաթե եւ 2 բրոնզե մեդալ: Այսօր մամուլի ասուլիսում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ամփոփեց արդյունքները: ”Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում երկրորդ տարին անընդմեջ գրավեցինք 6-րդ տեղը, ինչը լավ արդյունք է: Համոզված եմ, որ եթե Դավիթ Սաֆարյանը մասնակցեր, կգրավեինք […]

Երեւանի եւ Աշգաբադի միջեւ ստորագրվել է բարեկամության եւ համագործակցության հաստատման մասին համաձայնագիր

Թուրքմենստանի Հանրապետությունում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում Թուրքմենստան այցելած Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աշգաբադի գործընկերոջ՝ քաղաքապետ Ռեջեփգելդի Նուրմամեդովի հետ, ստորագրել են «Երևան և Աշգաբադ քաղաքների միջև բարեկամության և համագործակցության հաստատման մասին» համաձայնագիր: Երկու երկրների նախագահների ներկայությամբ ստորագրված փաստաթղթի համաձայն՝ Հայաստանի և Թուրքմենստանի մայրաքաղաքները պարտավորվել են փոխշահավետ գործակցություն ծավալել առևտրատնտեսական, կրթության,  […]

Խայտառակություն կլինի

”Եթե ընդդիմությունն ընդհանրապես չլինի բոլոր այն միավորումներում, որտեղ իշխանությունն է, լավ կլինի”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺԿ նախագահ Արշակ Սադոյանը` պատասխանելով հարցին, թե եթե ազգային համաձայնության Կառավարություն ձևավորվի, դրանից հասարակությունը կշահի: Սադոյանը նկատեց, որ այդ միասնության անունը պետք է դնել ոչ թե ազգային, այլ հակազգային: ”Բնական է` առանց ընդդիմության սխալները լինում են ավելի մեծ, սակայն տվյալ […]

Հանձնել են որակավորման քննությունները

Այսօր՝ 2014 թվականի ապրիլի 8-ին, կազմակերպվել էր Փաստաբանական դպրոցի ավարտական երկրորդ հոսքի որակավարման քննությունները, որին մասնակցել են թվով 63 հավակնորդներ: Դպրոցի շրջանավարտները քննություն են հանձնել փաստաբանի վարքագծի կանոնագրքի (դեոնթոլոգիա) մոդուլից: Որակավորման քննությունն անցկացնում էր ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովը, ի դեմս հանձնաժողովի նախագահ Արա Զոհրաբյանի, և ներկա մյուս անդամներ՝ փաստաբաններ Սեդրակ Ասատրյանի, Արսեն Սարդարյանի, Հունան […]

Մարզի շները արտագաղթում են՝ Երևան…/վիդեո/

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը պատասխանելով հարցին, թե վերելակների խնդիրները լուծելու փոխարեն քաղաքապետարանը զբաղված է փողոցային շների ոչնչացմամբ ասաց.”Աշխարհի բոլոր երկրներում էլ, բոլոր քաղաքներում էլ այս խնդիրը առկա է, խնդրահարույց է: Տարբեր երկրներում ՝ տարբեր վերաբերմունքով են մոտենում այս հարցին, բայց միևնույն է խնդիրը առկա է”,-նկատեց Արեյանը: Փոխքաղաքապետը պարզաբանելով իրավիճակը ասաց, որ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի