08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Արարատի մարզպետը վաղը կազատվի աշխատանքից

Վաղը՝ ապրիլի 30-ին կայանալիք կառավարության նիստի օրակարգի 26-րդ կետը զեկուցելու է տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերետյանը, ով ներկայացնելու է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին աշխատանքից զատելու մասին որոշումը:

“Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդ­­վածով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը որոշում է      է.

Արամայիս Գրիգորյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արա­րատի մարզ­պետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ”,-գրված է որոշման նախագծում:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, Արամայիս Գրիգորյանը նշանակվելու է բնապահպանության նախարար:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ