Գերմանիա – Հայաստան. ուղեւորություն FAF-ի հետ
Հունիսի 6-ին գերմանական Մայնց քաղաքում Հայաստանի ազգային հավաքականը մրցելու է ՖԻՖԱ-ի դասակարգմամբ աշխարհի 2-րդ ուժեղագույն հավաքականի` Գերմանիայի ընտրանու հետ:
Այս կապակցությամբ FAF-ը Չեխական ավիաուղիների հետ համատեղ , խաղի տոմսերի էքսկլյուզիվ ձեռք բերման հնարավորությամբ, կազմակերպում է ուղևորություն դեպի Ֆրանկֆուրտ և Մայնց:
Ինչպես գիտեք, այդ խաղի տոմսերը /ներառյալ նաև հյուրերի համար նախատեսված սեկցիան/ օնլայն, ազատ վաճառքով սպառվում են բացառիկ արագությամբ և կար վտանգ, որ խաղին չէին կարողանա ներկա գտնվել հայ երկրպագուները: FAF-ին հաջողվել է համաձայնության գալ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ և հյուրերի համար նախատեսված սեկցիայում ամրագրել տոմսերի որոշակի չափաքանակ:
Ուղևորության փաթեթը ներառում է 5 օր, 4 գիշեր, արժեքը մեկ անձի համար 655 եվրո է, որի մեջ ընդգրկված չէ շենգեն վիզան (վիզան` լրացուցիչ 35 եվրո): Որպես հանգրվան ընտրվել է Գերմանիայի խոշորագույն քաղաքներից Ֆրանկֆուրտը, որը գտնվում է 43 կմ հեռավորության վրա Մայնցից: Դեպի Մայնց ուղևորությունը կլինի ավտոբուսով:
Ազգային հավաքականին օդանավակայանում դիմավորելուց, մարզմանը մասնակցելուց բացի սպասվում են նաև մի շարք միջոցառումներ Ֆրանկֆուրտում բնակվող հայերի և Գերմանիայի հավաքականի երկրպագուների մասնակցությամբ: Նաև կարող է հնարավորություն լինել կարճ ժամանակով մեկնել Հոլանդիայի մայրաքաղաք Ամստերդամ և վերադառնալ:
Մեկնումը` 2 խմբով
1. մեկնումը` 04.06, վերադարձը Երևան` 08.06
2. մեկնումը` 05.06, վերադարձը Երևան` 09.06
Փաթեթը ներառում է`
-ինքնաթիռի տոմս
-տրանսֆեր (օդանավակայան – հյուրանոց – օդանավակայան)
-տրանսֆեր (Ֆրանկֆուրտ – Մայնց – Ֆրանկֆուրտ)
-ապահովագրություն
-հյուրանոց` 4 գիշեր Ֆրանկֆուրտում, Minerva 3* հյուրանոց, նախաճաշ:
Տեղերը սահմանափակ են: Ամրագրման համար, ինչպես նաև այլ հարցերի դեպքում զանգահարել` 096 096045, 099 227788 հեռախոսահամարներով: