Լիբերալների հետ ախպերության մեջ եք. Այվազյանը՝ ՛՛Դաշնակցությանը՛՛
Ազգային ժողովում քննարկվում է ՛՛Ակցիզային հարկի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Զեկուցող Վարդան Այվազյանը նախ նշեց, որ առաջարկվում այսպես ասած՝ ՛՛շքեղության հարկի՛՛ մասին հարկի օրենքը վերացնել, քանի որ պետական բյուջեի մուտքերը նվազել:
՛՛Հաշվի առնելով, որ նպատակին չի ծառայել այս օրենքը՝ առաջարկում եք հանել այսպես կոչված՝ ՛՛շքեղության հարկը՛՛՛՛,-նշեց Այվազյանը: Նա նկատեց, որ բանակը շատ կարողություն ունեցողներին ավելի շատ է պաշտպանում, քան քիչ ունեցողներին:
Վերջինիցս ՀՅԴ խմբակցության պատգմավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց, թե որն է եղել այս օրենքի նպատակը, երբ ընդունվում էր, արդյոք միայն բոյւջե մուտքերն ապահովելն էր, թե սոցիալական արդարության, հանդուրժողականության հայեցակարգի հաստատումն էր: ՛՛Ունե՞ք վերլուծություն, եթե նվազել են մուտքերը, ապա ՀՀ տնտեսության մեջ այդ գումարները ո՞ր ոլորոտներ են գնացել, գուցե տնտեսության ներդրումների ոլորտ են գնացել: Քննարկվե՞լ է այլընտրանք շքեղության հարկը տեղափոխել ուրիշ բազա, որը թույլ կտա շքեղությամբ ապրող մարդկանց ավելի շատ վճարել՛՛,-հարցրեց Մինասյանը:
Այվազյանն էլ պատասխանեց, որ համաձայն՝ օրենքն ուղղված է եղել նաև սոցիալական արդարության ու համերաշխությանը: ՛՛Այո, ես էլի եմ ասում՝ շատ ունեցողին բանակն ավելի շատ է պաշտպանում ու նրանք ավելի պետք է վճարի: Բայց այդ օրենքին որևէ մեկը դեմ չի եղել…իմ ասածները հնարավոր է մեկ-մեկ էլ չհասկանաք, ինչպես օրինակ մենք չենք հասկանում՝ ինչպես ձախակողմյան կուսակցություն լինելով՝ լիբերալների հետ ախպերության մեջ եք՛՛,-նետեց նա: Այվազյանը նշեց, որ այս ՛՛շքեղության հարկը՛՛ հանելու դեպքում ավտոմեքենաների թիվը ՀՀ-ում կպակասի, ինչը այդքան էլ ցանկալի չէ:
Մինասյանն արձագանքեց, որ հենց ձախերի գաղափարախոսության մեջ է մտնում այս հարցերով զբաղվելը: ՛՛Հենց ձախերի քաղաքականությունն է այս մասով, որ ոչ թե գերհարուստներին օգնենք, միջին խավին՝ ոչ, այլ բոլորին՛՛: Այվազյանն էլ ի պատասխան ասաց. ՛՛Գերհարուստ ինչքան մենք ունենք, էնքան էլ դուք ունեք՛՛:
Մինասյանն ընդգծեց, որ իրենք կողմ են եղել այս օրենքին, քանի որ գիտակցել են սրա դրական կողմերը, Այվազյանն էլ ասաց, որ հիմա էլ իրենք են գիտակցում այս փոփոխության անհրաժեշտությունն ու կատակեց. ՛՛Ընդունելու ժամանակ լավ բանն իրանք են, չընդունելու ժամանակ մենք ենք, հա՞՛՛: