08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Օմբուդսմենի զեկույցը մեղադրում է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը

Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները   ·         Գրանցվել են ընդերքի օգտագործման օրենսդրության մի շարք  խախտումներ, ինչպես օրինակ՝ ընդերքի օգտագործում առանց դրա իրավունքի, օգտագործման պայմանագրի խախտում: Նշվածը վկայում է Նախարարության ոչ պատշաճ վերահսկողության և ոչ բավարար կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու մասին: ·         Օրենքների թերի լինելու պատճառով վտանգավոր նյութերի ու թափոնների առաջացումն ու փոխադրումը որևէ կերպ չի կարգավորվում: […]

“Գրեթե 100 տարի է, ինչ ոչ միայն հայերը, այլ ողջ միջազգային հանրությունը սպասում է, որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը”

Էդվարդ Նալբանդյանի խոսքը Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային գիտաժողովի եզրափակիչ նիստին   Ձերդ գերազանցություններ, Տիկնայք և պարոնայք, Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել փոխվարչապետ պարոն Դիդյե Ռեյնդերսին` կազմակերպելու համար այս կարևոր համաժողովը` նվիրված ցեղասպանությունների կանխարգելմանը, Ռուանդայում ցեղասպանության քսանամյա տարելիցի կապակցությամբ: Ես նաև կցանկանայի շնորհակալություն հայտնել Գլխավոր քարտուղար Բան Կի Մունին և ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդին՝ այս միջոցառմանն իրենց անձնական աջակցության համար: Ինչպես նշեց Ռուանդայի ցեղասպանությունը վերապրած […]

Հրապարակվել է ԵԱՀԿ տարեկան զեկույցը

Հրապարակվել է ԵԱՀԿ 2013թ.-ի տարեկան զեկույցը, որտեղ ասվում է, որ  տարածաշրջանում ամենաբարդ խնդիրներից մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն է: Համաձայն զեկույցի` թեեւ 20 տարուց ավելի է անցել, սակայն հակամարտության լուծում այդպես էլ չի գտնվել։  Զեկույցում նշվել է նաեւ, որ նայած 1994թ.-ին հաստատված հրադադարին, այն գրեթե ամեն օր խախտվում է։

Ինչն է խանգարում հանդիպմանը

Ինչ վերաբերում է 4 քաղաքական ուժերի առաջնորդների հանդիպմանը, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ որ քննարկումներ են ընթանում,  թե երբ կլինեն քառյակի կուսակցությունների ղեկավարների հանդիպումները: Ռուստամյանը նշեց, որ գաղափարական խնդիրներ չկան 4 ուժերի մեջ, խնդիրը մարտավարական տեսանկյունից ժամանակի ճիշտ ընտրությունն է:  ”Այնպես եք հարցը տալիս, ոնց որ այս առաջնորդները վեր են […]

Սյունիքի մարզպետը կհոգա

Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչությունը դեռ չի հաշվարկել,թե վերջին երկու օրվա ձյունն ու ցրտահարությունը ինչ վնաս են հասցրել  Սյունիքի  գյուղատնտեսական տնտեսություններին, սակայն Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը խոստացել է օգնել գյուղացիներին: Մարզպետը՝ սեփական եկամուտներից վճարելու է 200 տոննա գարու սերմնացուի կեսի գումարը: Այն դրամային տեսքով կազմելու է 20 մլն դրամ: Վահե Հակոբյանը փոխհատուցելու է այն […]

Լուի վան Գալը կարող է գլխավորել Մովսիսյանի եւ Օզբիլիսի ակումբը

Մոսկվայի ”Սպարտակը” ցանկանում է գլխավոր մարզչի պաշտոնում հրավիրել Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալին: 2014թ. աշխարհի առաջնությունից հետո 62-ամյա մասնագետը կհեռանա Հոլանդիայի հավաքականից: Հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նրան կփոխարինի Գուս Հիդինկը: ”Սպարտակի” սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը հայտարարել է, որ մինչ մրցաշրջանի ավարտը թիմը կգլխավորի Դմիտրի Գունկոն: 

Տղամարդը ծեծելով սպանել է 6-ամյա որդուն

Կալուգայում ձերբակալվել է 1967 թվականին ծնված Իգոր Իվանովը, ով մեղադրվում է իր որդեգրած երեխային սպանելու համար: 6-ամյա Տոլյա Սերգեեւն ապրելիս է եղել իրեն որդեգրած ծնողների հետ: Եվ ահա մարտի 27-ին երեխայի ծնողները դիմել են ոստիկանություն` հայտնելով, որ իրենց 6-ամյա երեխան անհետացել է: Ավելի ուշ ոստիկանությունը ձերբակալել է երեխայի խորթ հորը, ով էլ խոստովանել է, որ […]

Կտաքանա

Ապրիլի 2-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Տավուշում, Սյունիքի հովտային գոտիներում օդում  ջերմաստիճանը սպասվում է  գիշերը միչև 2 աստճիան ցուրտ, հողի մակերևույթին` 4 աստիճան ցուրտ Հանրապետության տարածքում`ապրիլի 2-3-ին, 5-6-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 4-ին արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հյուսիս-արևմտյան` 2-7մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 2-6-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով, 4-ի ցերեկը արևելյան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի