09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Առաջին ալիքի տնօրենի ինքնասպանության փորձի մասին լուրը սուտ է /ֆոտո/

Մայիսի 2-ին եւ 3-ին կայքերը հեղեղվեցին լուրով, թե Ռուսաստանի Առաջին ալիքի տնօրեն Կոնստանտին Էրնստը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ինքնասպանության փորձ է արել: Սակայն այդ լուրը, պարզվում է “բադիկ” է եղել` սուտ լուր, հաղորդում է “Էխո Մոսկվի”-ն:

Այսպիսով, մայիսի 2-ին NewsStreet կայքում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ Ռուսաստանի Առաջին ալիքի գործադիր տնօրեն Կոնստանտին Էռնստը, ապրիլի 30-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ “Գազպրոմ” ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի հետ:

Կայքը գրել էր, որ երկար հեռախոսազրույցներից հետո նա տանը փակվել է իր աշխատասենյակում, որից հետո նրա հետ բնակվող Լարիսա Սիլինչիկովան կրակոցի ձայն է լսել: Էռնստին անգիտակից վիճակում եւ պարանոցի շրջանում հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց:

Սկզբնաղբյուր կայքին հղումով, երբեմն էլ` առանց հղումի, իրար հետեւից բազմաթիվ կայքեր հրապարակել են այլ լուրը, այն տարածվել է ոչ միայն ռուսական, այլեւ ուկրաինական կայքերում: Ավելի ուշ լուրը սկզբնաղբյուր կայքից հեռացվել էր:

Սակայն պարզվել է, որ այս կայքում հաճախ տեղ են գտնում սուտ լուրեր, մասնավորապես` այստեղ կարող են լուրեր տեղադրել իրենց բլոգի անդամները: Պարզվել է, որ Էռնստի “ինքնասպանության” մասին լուրը տեղադրել է ոմն օգտատեր Filistimlinius-ը:

Մայիսի 3-ին “Էխո Մոսկվիի” գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը Twitter-ի իր էջում հավատացրել էր, որ այդ լուրը սուտ է: Նա նշել է, որ ինքը խոսել է Էրնստի հետ, նրա հետ որեւէ վատ բան տեղի չի ունեցել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ