30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Հաշմանդամների խնդիրները Հայաստանում շատ են. Արմեն Ալավերդյան/վիդեո/

Մայիսի 5-ը հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն է: Հայաստանում նույնպես հաշմանդամություն ունեցող անձինք կանգնում են բազմաթիվ խնդիրների առաջ և այդ խնդիրների ցանկում աշխատատեղ գտնելը դառնում  առաջնահերթ: Այսօր ”Հենարան” մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ այդ մասին խոսեցին ”Ունիսոն” ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանը և ”Ունիսոն ” ՀԿ հանրային կապերի ղեկավար Մարիաննա Չալիկյանը:

Արմեն Ալավերդյանը մասնավորապես անդրադարձավ “Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման տրամադրման” կարգին:

“Այդ ցանցի մեջ նույնիսկ հաշմանդամ բառը չկա, քանի որ մենք քարոզում ենք իրավահավասարություն և ուզում ենք որ անձը չզգա իր վիճակի ծանրությունը: Սակայն դեռևս դա բավականին դժվար է և պետության և հասարակության կողմից դժվար ընկալելի: Երկու տարվա մեջ մարդը ձեռք է բերում աշխատանքային հմտություններ և մարդը դառնում է մրցունակ և այլ գործատուներ նույնպես կարող են աշխատանք տալ տվյալ անձին: Դա հնարավոր չէ ապահովել 6 ամսվա ընթացքում”,-նշեց Արմեն Ալավերդյանը տեղեկացնելով , որ կարգը փոխվել է և նախկինում 2 տարի աշխատանքային պայմանագիրը դարձել է ընդամենը 6 ամիս:

Անդրադառնալով հաշմանդամների հիմնական խնդիրներին Ալավերդյանը նկատեց, որ ոչ մի մատչելի տրանսպորտային միջոց Հայաստանում չկա.” Չնայած ողջունելի է, որ քաղաքապետարանի ջանքերով բավականին շատ են Երևանում թեքահարթակները:Սակայն հաշմանդամներին հուզող թիվ 1 խնդիրներից է նաև այն, որ   կան հաստատություններ, որոնք յուրաքանչյուր երկրում բոլոր տեսակի հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է լինեն մատչելի: Հայաստանում դա այդպես չէ: Առաջին հերթին մշակութային օջախները: “Ունիսոն”-ը  պատրաստվում է մատչելիության հետ կապված մշտադիտարկում անցկացնել: Քանի որ շատ քիչ մշակութային օջախներ են մատչելի հաշմանդամություն ունեցողների համար”,-հավելեց Արմեն Ալավերդյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ