30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Սյունիքում տեղի ունեցավ “Ոչխարների խուզում” առաջին փառատոնը

Մայիսի 3-ին Սյունիքի «ՏաԹեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանի հարակից տարածքում տեղի ունեցավ «Ոչխարների խուզում» առաջին փառատոնը, որի ընթացքում Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթև, Սվարանց, Տանձատափ, Հարժիս գյուղական համայնքները հանդես եկան տաղավարներով` ցուցադրելով գյուղական տեղական արտադրության ապրանքներ, մթերքներ և խմիչքներ:

«Ոչխարների խուզման մրցույթի գլխավոր նպատակն է Տաթեւի համայնքների հանրային, տնտեսական, մշակութային, հանգստի եւ քաղաքացիական գործունեության կարողություններ ձեւավորելը: Նպատակ ունենք փառատոնը դարձնել ամենամյա», – նշեց «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տնօրեն Արեն Ափիկյանը։

Այցելուների համար Հալիձոր ու մերձակա համայնքների բնակիչները ցուցադրեցին վաղեմի մոռացված ավանդույթներ, ոչխարի պատկերով ու խորհրդանիշերով ձեռագործ աշխատանքներ, կարպետագործություն։ Բավական գեղեցիկ կերպով ներկայացվեց թելի ստեղծման պատմությունը, ազգային երգն ու պարը, տեղի ունեցան մրցույթներ, շրջայցեր դեպի զբոսաշրջային գոտի, Տաթեւի վանք: Հյուրերը հնարավորություն ունեցան սավառնելու աշխարհի ամենաերկար ՏաԹեւեր ճոպանուղով։

Հայաստանում Նորվեգիայի եւ Ֆինլանդիայի հյուպատոս, ինչպես նաեւ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի հիմնադիր Թիմոթի Սթրեյթը, ով փառատոնի գլխավոր նախաձեռնողն է, նշեց, որ Տաթեւի հովիտը մեծ հեռանկար ունի սրընթաց տնտեսական աճի համար, իսկ այս փառատոնը փարոս կհանդիսանա հաջողության ճանապարհին։

Փառատոնը կազմակերպված էր «Տաթեւի վերածնունդ» եւ «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» հիմնադրամների աջակցությամբ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ