29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարտոֆիլը, կաղամբը և գազարը գնաճի խորհրդանիշ/վիդեո/

Այսօր “Հենարան” մամուլի ակումբում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Ազգային վիճակագրական ծառայության գների վիճակագրության եւ միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանը հայտնեց, որ 2014 թվականի ապրիլ ամսին նախորդ տարվա համեմատությամբ գնաճ է տեղի ունեցել 4,4 տոկոսով: Հիմնականում գնաճը կապված է կարտոֆիլի և այլ բանջարեղենի գների թանկացման հետ:

“Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.3%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Վաղարշապատում: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.5%-ով”,- ասաց Գուրգեն Մարտիրոսյանը:

Մասնագետի փոխանցմամբ՝  2014թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 1.0% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է մրգի, կաթնամթերքի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գնաճով:

“Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2014թ. ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 2.3-17.0% գնաճ, իսկ մեկում` 2.2% գնանկում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.9%-ով”,- տեղեկացրեց Գուրգեն Մարտիրոսյանը՝ հավելելով, որ 2014-ի ապրիլին 2013-ի ապրիլի համեմատ գնաճ է գրանցվել նաև կաթնամթերքի, մրգի, ոգելից խմիչքների և ծխախոտի գնաճ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ