Կոտայքի տարածքային հարկային տեսչությունն արդեն սպասարկման ժամանակակից սրահ ունի
Կոտայքի մարզի հարկ վճարողները կարող են բարձրակարգ սպասարկում ստանալ. տարածքային հարկային տեսչությունում բացվել է նորաոճ սպասարկման սրահ: Լինելով մայրաքաղաքի տեսչություններից հետո մեծությամբ երկրորդը` Կոտայքի ՏՀՏ-ում պատշաճ սպասարկում ապահովող արդիական կենտրոնի հիմնումը խիստ անհրաժեշտ և սպասված էր: «Մայրաքաղաքի տեսչությունները սպասարկման սրահներով հագեցնելուց հետո հասունացել էր Կոտայքի տարածաշրջանում նույնպես հարկ վճարողներին միասնական չափանիշներին համապատասխան, որակյալ ծառայություններ մատուցելու […]





































