18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

՛՛Քրեական գործի պատրաստ եմ, կարող եմ իմ շահերը պաշտպանել՛՛. Մարուքյանը՝ ՕԵԿ-ին, ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին

Ազգային ժողովի նիստում անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն արձագանքեց պատգամավորների այն հայտարարություններին, որ պետք է լսումներ կազմակերպվեց նրա ընտրվելու հետ կապված հարցերն ուսումնասիրելու համար: ՛՛Ես ուզում եմ պատասխանել իմ մի քանի գործընկերների, որ մամուլում հանդես են եկել այսօր` ՕԵԿ-ից, ԲՀԿ-ից և ՀԱԿ-ից: Ինչ-որ խորհրդարանական լսումներ կազմակերպելու առաջարկություն կա` Էդմոն Մարուքյանի ընտրվելու թեմայով”,-ասաց նա ու շարունակեց. ՛՛Ուզում եմ ձեզ վստահեցնել` կարող եք մշտական հանձնաժողով ստեղծել այդ հարցով, կարող եք ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, կարող եք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ տանել հարցը: Ես Էդմոն Մարուքյանն եմ, ես ընտրվել եմ թիվ 30 ընտրատարածքից, ես հաղթել եմ ընտրությունների ժամանակ, ընտրությունների ժամանակ եթե կեղծիքներ լինեին, դա պետք է լիներ հակառակ կողմից, ոչ թե մեր, որովհետև մենք չունեինք կեղծելու ռեսուրսներ, և ես հաղթել եմ այդ ընտրություններում՛՛:

՛՛Ես ձեզ վստահեցնում եմ` ցանկացած լսման, ցանկացած մակարդակի դատաքննության, քրեական գործի պատրաստ եմ: Հազարավոր մարդկանց շահեր եմ պաշտպանել, բնականաբար իմ շահերը կարող եմ պաշտպանել՛՛,-եզրափակեց նա:

Տեղեկացննեք, որ մամուլը նշում էր, թե Մարուքյանն ընտրվել է Սահմանադրության խախտմամբ` նա հինգ տարի ՀՀ-ում չի եղել, բայց մեծամասնության աջակցությամբ կարողացել է նման տեղեկանք ապահովել: Հավելենք, որ իրավապաշտպան Էդմոն Մարուքյանը մինչ պատգամավոր դառնալը Վանաձորում գտնվող իր իրավաբանական գրասենյակի գործունեությունն է ծավալել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ