28 Դեկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

՛՛Եթե որևէ մեկը գալիք տարիների ըն­թաց­քում հավակնում է նախագահի կամ վարչապետի պաշտոնին, այդ ճանա­պարհն ուղիղ անցնում է Մելիք Ադամյան փողոցով՛՛ /վիդեո/

՛՛Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ է հասունանում, որը դեռևս ոչ բոլորն են գիտակցում: Մասնավորապես նախագահ Սերժ Սարգսյանի կողմից արված հայտարարությունն առ այն, որ նա երրորդ ժամկետում և որևէ ձևաչափում չի հավակնելու պետոյթան ղեկը վերցնելուն, փաստացի նոր քաղաքական  խաղի նոր կանոնների հայտարարում էր, ինչը դեռ մինչև վերջ չի ընկալվել՛՛,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ […]

Հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնած թուրք լրագրողը ճանաչվել է “Մամուլի ազատության 100 հերոս”

“Լրագրողներ առանց սահմանների” կազմակերպության հրապարակած “Մամուլի ազատության 100 հերոս” ցուցակում տեղ են գտել 2 լրագրող Թուրքիայից: Հասան Ջեմալը /T 24/ և Իսլայիլ Սայմազը /Ռադիքալ/) ընդգրկվել են ցուցակում իրենց լրագրողական խիզախումների համար: Նրանց հետ միասին 100-յակի մեջ ընդգրկված են լրագրողներ աշխարհի 64 պետությունից, գրում է Ermenihaber.am–ը: Ըստ թուրքական “Գազեթեջիլեր” կայքի` Հասան Ջեմալի մասնագիտական ոլորտում հերոսացման մեջ […]

”Միկայի” ֆուտբոլիստը 2 տարվա պայմանագիր է կնքել ”Հոֆենհայմի” հետ

Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Հայկ Գալստյանը գերմանական ”Հոֆենհայմում” փորձաշրջան անցնելուց հետո պայմանագիր է կնքել գերմանական ակումբի հետ: Transfermarkt.de-ն հայտնում է, որ Երեւանի ”Միկայի” դպրոցի սանը 2 տարվա պայմանագիր է կնքել ”Հոֆենհայմի” հետ: 16-ամյա ֆուտբոլիստը հանդես կգա գերմանական ակումբի պատանեկան թիմում:

Կառավարությունն ի գիտություն է ընդունել Ֆինանսների նախարարության հաշվետվությունը

ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության՝ ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2013 թվականի տարեկան արդյունքների հաշվետվությունը, ՀՀ նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և համայնքների ղեկավարներին հանձնարարել միջոցներ ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար, այդ մասին իրազեկելով ՀՀ կառավարությանը, ինչպես նաև ՀՀ ֆինանսների նախարարությանը: Որոշման կատարման […]

Կադրային ՛՛ջարդ՛՛ չի լինելու. Առողջապահության նախարար

”Թույլ տվեք իմ պաշտոնավարման 100 օրը լրանալուց հետո պատասխանել բոլոր ծրագրային հարցերին”,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանը: Նախարարը գիտակցում է՝ բազմաթիվ խնդիրներ կան ոլորտում, դրանց քաջատեղյակ է, և այդ խնդիրներին առավել մանրամասն ծանոթանալուց հետո կունենա հստակ ծրագիր: Նորանշանակ նախարարը նաև խոստացավ՝ կադրային փոփոխություններ չեն լինելու: ՛՛Որևիցե կադրային մեծ փոփոխությունների […]

Րաֆֆի Հովհաննիսյանը հուսահատվե՞լ է /վիդեո/

”Ես չեմ համարում որ սահմանդրական իշախանփոխություն նշանակում է Սարգսյանը Աբրահամյանով փոխարինելը, կամ Սահակյանով , երկրորդ  ես երբեք քառյակ եզրը չեմ օգտագործել, հույս ունեմ որ այդ համագործակցությունը կշարունկավի, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք ինքնուրույն ուժերի հետ և միասնական աշխատանքը բացակայում է”.-այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ”Ժառանգություն” կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ խորհրդարանական ոչ […]

Ջահերով երթն ավարտվել է մասսայական ծեծկռտուքով /վիդեո/

Կիեւում նախօրեին ջահերով երթ է տեղի ունեցել` ի հիշատակ Մայդանում մահացած 100 հոգու: Սակայն երթն ավարտվել է բախումներով ու մասսայական ծեծկռտուքով, տեղեկացնում է Российская газета-ն: Բախումները տեղի են ունեցել ազգայնականների եւ ուժային կառույցների ներկայացուցիչների միջեւ: Բախումները տեւել են մոտ կես ժամ, ինչից հետո ուժայիններն արցունքաբեր գազ են կիրառել: Բախումներին մասնացել է մի քանի հարյուր հոգի:

Հանուն հացի խնդրի /վիդեո/

Կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը այսօր կայացած ասուլիսի ժամանակ խոսեց նաև երկրում ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին: Ընկեր Սարգսյանը վիճակը գնահատեց, որպես.”Կյանք հանուն հացի խնդրի”:Նրան մտահոգում են հատկապես արտագաղթի ծավալները, ինչպես նաև 40-ից բարձր անձանց աշխատանք չունենալը: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Նիկոլ Փաշինյանն էլ է մերը, Նաիրա Զոհրաբյանն էլ է մերը. Աշոտյան

՛՛Ողջունում եմ, որ քվեարկությանը մասնակցել են պատգամավորներ նաև ոչ իշխանական խմբակցություններից, ինչպես անհատներ, այնպես էլ քաղաքական ուժեր՛՛,-այսօր Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՆ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով երեկ ԱԺ նախագահի ընտրություններին ՕԵԿ-ի ու ԲՀԿ-ի մասնակցության մասին: Աշոտյանի խոսքով՝ այն ճանապարհը, որը որպես այլընտրանքային կարող էր դիտվել ճիշտ չէ պետականաշինության գործընթացում: ՛՛Խոսնակի պաշտոնը, ԱԺ-ի դերակատարությունն […]

Լեւոն Պաչաջյանի գոլային փոխանցումն օգնել է ”Ասիրիսկային” ոչ ոքի խաղալ

Շվեդական առաջին դիվիզիոնի 4-րդ տուրում ”Ասիրիսկան” մրցակցի հարկի տակ ոչ ոքի` 1-1 է խաղացել ”Էնգելհոլմսի” հետ: Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: 26-րդ րոպեին նրա փոխանցումից հետո ”Ասիրիսկան” հավասարեցրել է հաշիվը: ”Ասիրիսկան” 5 միավորով ընթանում է 10-րդ տեղում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի