05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Պուտինի նկատմամբ մահափորձ ծրագրած անձն ազատ կարձակվի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ մեղադրվող Ադամ Օսմաևը կարող է ազատ արձակվել: Այս մասին հաղորդում է Известия-ն: Նրա փաստաբանը պահանջել է անցկացնել մի քանի փորձաքննություն, որոնց արդյունքում իր պաշտպանյալը պետք է արդարացվի:

Նշենք, որ Ուկրաինայի Ազգային անվտանգությունը հաղորդել էր, որ Օդեսայում ձերբակալված Օսմաևը 2012 թ.-ին նախապատրաստել էր մահափորձ Վլադիմիր Պուտինի նկատմամբ: Դա պետք է տեղի ունենար ՌԴ նախագահական ընտրություններից հետո:

Ռուսաստանը պահանջել էր իրեն հանձնել ձերբակալվածին, սակայն վերջինս բողոքարկել էր Ուկրաինայի գլխավոր դատախազության որոշումը: Օսմաևի ազատ արձակման մասին լուրերը սկսեցին շրջանառվել Ուկրաինայում իշխանության փոփոխումից հետո:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ